Այս խորագիրն էր կրում օգոստոսի 17-ին Տավուշի թեմի առաջնորդարանում բացված ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը ծրագրվել և կյանքի էր կոչվել «Թելիկ» ՀԿ կանանց ջանքերով։ Նրանց խոսքով՝ նպատակը ներկաներին հնարավորություն տալն էր՝ ծանոթանալ Հակոբի տաղանդին, երազանքներին և գեղեցիկը տեսնել նրա աչքերով։
Հակոբ Մելիքսեթյանը ծնվել է 2000 թվականին՝ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։ Բարձրագույն կրթությունը որոշել էր ստանալ իրեն առավել հոգեհարազատ՝ արվեստի ոլորտում։ 2019 թվականին Հակոբն ընդունվել էր ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետ, իսկ արդեն հունվար ամսին մեկնել բանակային ծառայության։ Պատերազմի ընթացքում լինելով հակաօդային պաշտպանության ուժերի ծառայող՝ Հակոբը բացառիկ խիզախություն է դրսևորել՝ խոցել է թշնամական մի քանի ԱԹՍ և կործանիչ։ Զոհվել է հոկտեմբերի 7-ին՝ իր կյանքը կնքելով հանուն Հայրենիքի։ Հակոբ Մելիքսեթյանը Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի։