Համտես, կենդանի երաժշտություն, պար, վարպետաց դասեր, գաստրոնոմիկ քվեստ․ մայիսի 6-8-ը Դիլիջանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ GastroFest եռօրյա գաստորոնոմիկական փառատոնը, որի ընթացքում ավելի քան 20 մասնակիցներ, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, պահածոներ, բնական մթերքներ և խմիչքներ արտադրողներ Հայստանի տարբեր մարզերից հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը:
Փառատոնն անցկացվեց քաղաքային տոնավաճառի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները հյուրերին առաջարկեցին ճաշատեսակների և խմիչքների հավաքածուներ, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը:
«Կարին» ազգագարական երգ ու պարի համույթն անցկացրեց պարի վարպետաց դասեր, որի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան սովորելու հայկական ազգային պարերը:
Փառատոնի ընթացքում գործել է «Զինվորի տուն» բարեգործական տաղավարը, որտեղից փառատոնի հյուրերը կարող էին գնել 44-օրյա պատերազմի մասնակիցների պատրաստած հեղինակային հուշանվերներն ու ձեռքի աշխատանքները: