Ժողովրդավարական վերահսկողությունն ու մարդու պաշտպանված իրավունքներն անվտանգության մարմինների արդյունավետ աշխատանքի հիմնարար երաշխիք են․ իրազեկող տեսանյութ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացնում է իրազեկող տեսանյութ անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների կարևորության վերաբերյալ։
Գլխավոր ուղերձն այն է, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երկրի անվտանգության հիմնարար երաշխիք են: Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան ամուր է երկրի անվտանգությունը և հակառակը՝ որքան թույլ են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան թույլ է երկրի անվտանգության համակարգը: