Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշն է ընտրում․ հեռուստաբանավեճ՝ Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններին ընդառաջ

Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ Տավուշ Մեդիայի տաղավարում անցկացվեց հեռուստաբանավեճ՝ Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարների մասնակցությամբ։ Հեռուստաբանավեճի նպատակն էր ընտրողներին հնարավորություն տալ ծանոթանալու քաղաքական ուժերի ծրագրերին, համայնքի զարգացման վերաբերյալ նրանց պատկերացումներին, առաջարկվող լուծումներին և առաջնահերթություններին։

Մասնակցել են Դիլիջան համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վարդան Ավագյանը և «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Նունե Սանթրոսյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը՝ Դավիթ Սարգսյանը, ավելի վաղ գրավոր հաստատել էր մասնակցությունը, սակայն չի մասնակցել ուղիղ եթերում նախատեսված հեռուստաբանավեճին։

Նախընտրական քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Դիլիջան համայնքի բնակիչներին հուզող մի շարք կարևոր հարցերի։ Մասնավորապես՝ քննարկվել են քաղաքաշինության, ճանապարհների և ենթակառուցվածքների բարելավման, փողոցների լուսավորության, ջրամատակարարման, աղբահանության և կոմունալ ծառայությունների կազմակերպման խնդիրները։

Առանձին անդրադարձ կատարվեց բնապահպանությանը և կայուն զարգացմանը՝ հաշվի առնելով Դիլիջանի բնական միջավայրի պահպանության ու զբոսաշրջային ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը։ Մասնակիցները խոսեցին նաև կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդների՝ համայնքային կառավարմանը մասնակցության, զբոսաշրջության զարգացման, տեղական տնտեսության խթանման և գյուղական բնակավայրերի խնդիրների մասին։

Քննարկման օրակարգում ընդգրկվել են նաև համայնքի դիմակայունության և անվտանգության հարցերը, արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը, ինչպես նաև համայնքային կառույցների, համապատասխան ծառայությունների և բնակիչների համագործակցությունը։

Ուղիղ եթերի ընթացքում հնչեցին նաև հեռուստադիտողների հարցերը։ Մասնավորապես՝ քննարկվեցին Իջևան–Դիլիջան, Դիլիջան-Վանաձոր տրանսպորտային կապի բարելավման և Հաղարծինում ու հարակից բնակավայրերում աղբահանության ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրները։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց դիրքորոշումները, պատասխանելու հարցերին և հարցեր ուղղելու միմյանց՝ Դիլիջան համայնքի կառավարմանն ու զարգացմանը վերաբերող թեմաներով։ Քննարկումն անցկացվեց փոխադարձ հարգանքի, հավասար պայմանների, խոսքի ազատության և բովանդակային երկխոսության սկզբունքներով։

Տավուշ Մեդիան նախընտրական շրջանում շարունակում է իրականացնել իրազեկման և լուսաբանման աշխատանքներ՝ հանրությանը ներկայացնելով քաղաքական ուժերի գործունեությունը, նրանց առաջարկներն ու բնակիչների ակնկալիքները։ Հեռուստաբանավեճը ընտրողներին հնարավորություն է տվել համադրելու քաղաքական ուժերի մոտեցումները և ավելի տեղեկացված որոշում կայացնելու Դիլիջան համայնքի ապագայի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Դիլիջան համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 25-ին։

 

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԴիլիջանԸնտրություններ 2026ՏավուշՏավուշն է ընտրում
Հոկտեմբերի 19, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

«Ապրելու երկիրը» հանդես է գալիս Դիլիջանի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով
Ռեպորտաժ

Նախընտրական Դիլիջան․ «Ապրելու երկիրը» հանդես է գալիս Դիլիջանի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով

Հոկտեմբերի 19, 2026

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Իր ճանապարհը գտած երիտասարդ ստեղծագործողը

Հոկտեմբերի 19, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Նախընտրական Դիլիջան․ հեռուստաբանավեճ՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Հոկտեմբերի 17, 2026

...

Հաջորդ գրառումը

Իր ճանապարհը գտած երիտասարդ ստեղծագործողը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տավուշն է ընտրում Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус