Մարտի 3-ին, ժամը 16։15-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցում գտնվող «Հին Կայարան» կոչվող հացատան խոհանոցում (մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել են խոհանոցի առաստաղը և կենցաղային իրեր: