Հուլիսի 1-ից մինչև 20-ը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում իրենց ամառային հանգիստը կվայելեն Տավուշի մարզի դպրոցների՝ 7-ից 13 տարեկան, թվով 80 աշակերտներ։
Այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ մեկնարկեց դպրոցականների 2023 թվականի ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների առաջին փուլը: Իջևանի Սահմանադրության հրապարակից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ուղեկցությամբ շարասյունը շարժվեց դեպի ճամբար: