ՀՕՖ-ի «Մարդիգյան կրթավճար» ծրագրին Իջևան և Նոյեմբերյան համայնքներից ՀՀ բուհեր ընդունված ուսանողների համար դիմումներն արդեն բաց են:
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի բակալավրի 1-ին կուրսի այն ուսանողները, որոնք,
ա) ընդունվել են՝
ԵՊՀ և մասնաճյուղեր – ֆիզիկայի, քիմիայի, ֆարմացիայի, կենսաբանության, սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի, հայ բանասիրության ֆակուլտետներ:
ՀԱՊՀ-Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, մաթեմատիկայի ֆակուլտետներ:
ՀԱԱՀ-Ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, ագրոնոմիկայի, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետներ:
ՀՊՄՀ- Սկզբնական կրթության, բանասիրական, պատմության և հասարակագիտության, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, հատուկ և ներառական կրթության, օտար լեզուների ֆակուլտետներ:
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 3 տարի ապրել և աշխատել Տավուշի մարզում:
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո`
2023թ. հուլիսի 18-ից օգոստոսի 10-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 2 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն կամ էլ. փոստով edik.karapetyan@far.am և mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշհայ հասցեներով կամ գրել ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին
- անձնագրի պատճեն, 1 լուսանկար (3×4 սմ չափսի)
- միջնակարգ կրթության վկայականի պատճեն
- միասնական քննությանների գնահատականի մասին տեղեկանք
- ԲՈՒՀ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը
- ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում)
- տեղեկանք ծնողների աշխատավայրից` նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը ծնողի կողմից գրված պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին
- հակիրճ ինքնակենսագրություն` նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին
Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով.
Ներկայացված փաստաթղթերի դիտարկում:
Ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում:
Անհրաժեշտության դեպքում կիրականացվի հարցազրույց։ Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է 0%-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը — օգոստոսի 29-ից 31-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով: