Arm Studio թատերական խմբակը 1 տարեկան է․ հոկտեմբերի 16-ին Իջևանի Մշակույթի տանը խմբակի սաները հանդես եկան մեկամյա գործունեությունն ամփոփոխ ներկայացմամբ։
Ներկայացման ծրագրում ընդգրկված էր Հոբհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» և «Բարեկենդան» հեքիաթները, երգ, պար և խաղարկություն, որի արդյուքնում հանդիսատեսից 5 երեխա ստացան անակնկալ նվերներ։
Տոնական ներկայացմանն Arm Studio-յի սաների հետ Մշակույթի տան բեմում հանդես եկան նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թատերական խմբի ուսանողները և M dance Studio-յի սաները։
Arm Studio թատերական խմբակը հիմնադրվել է 2021 թվականի աշնանը։ Խմբակի նպատակը Իջևան քաղաքում թատրոնի զարգացումն է։ Խմբակում երեխաները ստանում են խորացված գիտելիքներ թատրոնի, դերասանական գործի, խոսքի վարպետության ու բեմական խոսքի մասին։ Arm Studio-յի սաների հետ աշխատում են Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը, Երևանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանն ու պրոդյուսեր Զոհրաբ Հայրապետյանը:
Arm Studio թատերական խմբակը շարունակելու է իր աշխատանքները և խոստանում է ներկայանալ նոր ներկայացումներով։