Իջևան համայնքի ղեկավարին կից Երիտասարդական խորհուրդը նպատակ ունի համայնքի երիտասարդներին ներգրավել համայնքի զարգացմանը նպաստող գործընթացներում։
Խորհուրդը կդառնա կամուրջ համայնքապետարանի և երիտասարդության միջև՝ խթանելով երիտասարդության ակտիվությունը, նախաձեռնողականությունը և երիտասարդական ներուժի լիարժեք իրացումը։
Երիտասարդական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով հայտարարվում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել համայնքում բնակվող
13-35 տարեկան այն երիտասարդները, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթը։
Հայտերն ընդունվում են մայիսի 25-ը ներառյալ։