Հոկտեմբերի 25-ին Իջևան համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները։ Իջևան համայնքում ընտրություններին մասնակցել է 12 հազար 167 քաղաքացի։
Նախնական տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 10 հազար 403 ձայն՝ ընդհանուրի 86,12 տոկոսը։ Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում էր գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ստացել է 1 673 ձայն՝ 13,85 տոկոս։ Կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը անկուսակցական Լևոն Վարդապետյանն էր։
Առաջիկայում, ընտրությունների վերջնական արդյունքների հաստատումից հետո, սահմանված կարգով կբաշխվեն ավագանու մանդատները։




