Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև

Դեռ տարեսկզբին Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ն հայտարարել էր «Կանաչ և դիմակայուն Տավուշ» խորագրով կոալիցիա ստեղծելու մասին՝ իր համագործակցությունն ու տեղեկատվական խողովակներն առաջարկելով Տավուշի մարզում գործող գործընկեր ՀԿ-ներին՝ ի նպաստ մարզում ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն ունեցող և համայնքային կյանքում ակտիվ դերակատարում ունեցող քաղաքացիների ձևավորման: Կազմակերպվեցին առցանց քննարկումներ, առաջարկներն իրենց տեղը գտան բաց հայտարարության մեջ:

Ապրիլի 20-ին Իջևանում տեղի ունեցավ կոալիցիոն փաստաթղթի ստորագրման արարողությունը:
Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խոհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեց Արտակարգ ալիքի առաքելությունն ու գործունեությունը:

2019 թ. Արտակարգ ալիքը գործունեության սլաքն ուղղել է Տավուշի մարզ՝ իրականացնելով Դիմակայուն Տավուշ ծրագիրը՝ կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության ամենալայն խավերի և երեխաների իրազեկում-ուսուցում-պատրաստում, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման, մեդիագրագիտության խթանման, ամենահեռավոր սահմանամերձ համայնքներ տեղեկության մատչելիությունն ապահովելու համար:

2020 թ. սկսվեց Տավուշ մարզային հեռուստաալիքի հեռարձակումը, գործարկվեց Տավուշ մեդիա կայքը, ծրագրվում են մարզային ռադիոյի թողարկումն ու երիտասարդ լրագրողների կենտրոնը:

Կոալիցիայի ստեղծման նպատակն է․ Տավուշ մեդիայի տեղեկատվական հարթակները ծառայեցնել՝ մարզում ու ժողովրդավարությունն ամրապնդելու և ձևավորել- դաստիարակել քաղաքացիներ, որոնք կունենան բարձր ինքնագիտակցություն և ակտիվ դերակատարում հանրային կյանքում։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կարծիքն ու դիտարկումները Տավուշ Մեդիայի գործունեության վերաբերյալ: Կարծիքներն ու առաջարկները մեղմօրոր փոխվեցին հաճելի բարեմաղթանքների, որովհետև օրը նաև հոբելյանական էր՝ Տավուշ ՀԸ-ն դարձել էր 2 տարեկան:

Դիմակայուն և կանաչ Տավուշ կոալիցիա կազմելու հրավերը բաց է մարզում գործող բոլոր կազմակերպությունների համար։

 

ABC 4287
ABC 4289
ABC 4275
ABC 4290
ABC 4285
ABC 4296
ABC 4299
ABC 4301
ABC 4303
ABC 4300
ABC 4306
ABC 4307
ABC 4311
ABC 4318
ABC 4309
ABC 4319
ABC 4320
ABC 4322
ABC 4324
ABC 4335
ABC 4340
ABC 4332
ABC 4341
ABC 4342
ABC 4343
ABC 4347
ABC 4350
ABC 4355
Կոալիցիա-միայն-thumbnail-ի-համար
ABC 4390
« ‹ of 2 › »

ԲԱՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ք․ Իջևան, 20-ը ապրիլի, 2022 թ․

Սույն գրությամբ Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ն հայտարարում  է  «Կանաչ և Դիմակայուն Տավուշ» խորագրով կոալիցիա ստեղծելու մասին՝ իր համագործակցությունը և տեղեկատվական խողովակներն առաջարկելով Տավուշի մարզում գործող գործընկեր-հասարարական կազմակերպություններին՝ ի նպաստ մարզում տեղական ժողովրդավարության ամրապնդման ու քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն ունեցող և համայնքային կյանքում ակտիվ դերակատարում ունեցող քաղաքացիների ձևավորման:

Կոալիցիայի ձևավորման անհրաժեշտությունը երկրի զարգացման աշխարհաքաղաքական և քաղաքացիական զարգացման համատեքստում. հաշվի առնելով զարգացման արդի փուլում երկրի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները՝ կապված ժողովրդավարական արժեքների թերարժևորման, մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ խոսքի և մամուլի ազատության սահմանափակումների հետ, բարձր գնահատելով հանրային համերաշխության և հասարակության տարբեր շերտերի միջև համագործակցության և կառուցողական երկխոսության պլատֆորմների ձևավորման անհրաժեշտությունը, ճանաչելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը, կարևորելուվ բնական, տեխնածին, սոցիալական, համաճարակային, բնապահպանական, քաղպաշտպանական վտանգներն ու դրանց ռիսկերի կառավարման գործում տեղական ինքնակառավարման մարմինների և լայն, մասնավորապես սահմանամերձ գոտու, բնակչության իրազեկվածությունը, դպրոցների պատրաստվածությունն ու դիմակայունությունը, կանխարգելման և անվտանգության կանաչ  մշակույթի դաստիարակությունը, արժևորելով մարզի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը, կենսասիրություն և լավատեսություն, հույս և ապրելու կամք ներարկելը, պատանիներին ու երիտասարներին ներգրավելը, ներգրավված քաղաքացի դաստիարակելը, քաղաքացիական ակտիվություն խրախուսելը, տարբեր ոլորտների  հաջողության պատմություններ ներկայացնելը, մարդկային ու ընտանեկան պատմություն-սյուժեներով առօրյա կյանք վերադարձնելը, հատկապես սահմանամերձ մարզի և ամբողջ երկրի համար հող հայրենիի նկատմամբ սեր բորբոքելը, նվիրյալ ու նպատակասլաց, հաջողակ ու երջանիկ մարդկանցով վարակել-քաջալերելը, հողից բերք ստացողի, քարից հաց քամողի, իր մտքով, աշխատանքով բարեկեցության, հաջողության, նվաճումների հասած մարդկանց օրինակի հանրայնացումը, վարկանիշի բարձրացումը, աշխատանքի նկատմամբ՝ բարիքաստեղծ, գրագետ, արդյունավետ, գիտելիքահենք, հարգանքի ձևավորումը, գործարարության հաջողության բանաձևերի ներկայացումը, հետաքրքրումն ու ներգրավումը, ինքնավստահության, սեփական ուժերի ու վաղվա օրվա նկատմամբ հավատի ներարկումը, Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ն հրավիրում է միանալ «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»  կոալիցիային՝ այդ նպատակով պատրաստակամ լինելով ներդնել իր ռեսուրսներն ու տեղեկատվական խողովակները, ինչպես նաև՝ ներուժն ու փորձագիտական կարողությունները:

Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի մասին (Տավուշ Մեդիա)

Արտակարգ Ալիքն արդեն քսանհինգ տարի իրազեկում է մարդկանց` իրենց սպառնացող արտակարգ իրավիճակների ու ռիսկերի, կառավարման մարմինների պլանների ու ծրագրերի, բնակչության վարքականոնների մասին` հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, սոցիալական ցանցերի, անմիջական շփումների, քննարկումների  և այլ միջոցներով՝ տրամադրելով հավաստի, շարունակական, անհրաժեշտ ու օգտակար տեղեկություններ` նպատակ ունենալով բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, պատրաստվածությունն ու պաշտպանվածությունը՝ նաև բարոյահոգեբանական, ապահովելով նրանց ներգրավվածությունը:

Արտակարգ Ալիքը երկրում տարաբնույթ ճգնաժամերի, բնական ու տեխնածին, համաճարակային ու բնապահպանական, սոցիալական արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության առաջին տարածողն ու զարգացնողը եղավ` բացելով պետական գերատեսչությունների փակ դռներ, ապահովելով պետական մարմինների աշխատանքի թափանցիկությունը և հասանելիությունը բնակչությանը:

Մուտք դեպի տեղեկություն, մուտք՝ դեպի արդարություն:

Նշանաբանը. Ով իրազեկված է, նա պաշտպանված է:

Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ն Տավուշում

2019 թ. Արտակարգ Ալիքը գործունեության սլաքն ուղղել է Տավուշի մարզ՝ իրականացնելով Դիմակայուն Տավուշ ծրագիրը՝ կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության ամենալայն խավերի և երեխաների իրազեկում-ուսուցում-պատրաստում, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման, մեդիագրագիտության խթանման, ամենահեռավոր սահմանամերձ համայնքներ տեղեկության մատչելիությունն ապահովելու համար:

Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ն ստանձնեց պատասխանատվությունը և 2020 թ.սկսեց Տավուշ մարզային հեռուստաալիքի հեռարձակումը և շուտով նաև կգործարկի Տավուշ մարզային ռադիոն, Tavush Media վեբկայքը և երիտասարդ լրագրողների ուսուցման կենտրոնը։

Այսինքն ստեղծվել է տեղեկատվական ընդհանուր հարթակ, որտեղ կարծարծվեն, կքննարկվեն ակտիվ քաղաքացիության, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, համայնքային խնդիրների և մարզի օրախնդիր այլ հիմնահարցեր՝ իրականացնելով քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավումը։ Այժմ Tavush TV հեռարձակվում է ոչ միայն Տավուշի մարզում այլ նաև Ucom, Rostelecom և կաբելային հեռուստաալիքներով։

«Կանաչ և Դիմակայուն Տավուշ» կոալիցիայի գործունեության  հիմնական ուղղություններն են.

  • Ձևավորել ներգրավված, համարձակ, նախաձեռնող, վերահսկող, պահանջատեր, հայրենաճանաչ քաղաքացի և հասարակություն:
  • Նպաստել տեղական ժողովրդավարության, համամարդկային և քաղաքացիական  արժեքների տարածմանը:
  • Ստեղծել հարթակներ, որտեղ քաղաքականություն մշակողները, հասարակական կազմակերպություններն  ու մեդիա ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիները կարող են երկխոսել՝ բարձրաձայնելով համայնքային և հանրային նշանակության խնդիրների վերաբերյալ:
  • Խթանել պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների թափանցիկ և հաշվետու աշխատանքը:
  • Զարգացնել քաղաքացիների հանրային վերահսկողություն իրականացնելու կարողությունները՝ հանրային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիայի կանխարգելման նպատակով:
  • Խթանել տեղական մակարդակում հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին:
  • Նպաստել մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների անարգել իրացմանը:
  • Ձևավորել խոսքի, մտքի ազատության, ազատ կամարտահայտման, բազմակարծության նկատմամբ հարգանք՝ զսպելով ատելության խոսքի տարածմանը:
  • Տարածել խաղաղաշինական արժեքներ և մշակույթ։
  • Զսպել ապատեղեկատվության, կեղծ պատմույթների տարածումը՝ զարգացնելով հասարակության տարբեր շերտերի  մեդիագրագիտության մակարդակը:
  • Նպաստել ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների իրականացմանը՝ դիտորդական առաքելության իրականացման և ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով:
  • Հզորացնել Տավուշի մարզի տեղեկատվական կարողությունները:
  • Բարձրացնել բնակչության իրազեկվածության և մեդիագրագիտության մակարդակը:
  • Բարձրացնել լրատվության հասանելիությունը հեռավոր սահմանամերձ համայնքներ:
  • Բարձրացնել պատանեկության ու երիտասարդության ներգրավվածությունը մարզի սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքին:
  • Ստեղծել երկխոսության և հետադարձ կապի հարթակ՝ Արտակարգ Ալիքի և տեղական ՀԿ-ների, երիտասարդական ու կանանց կազմակերպությունների, սահմանամերձ համայնքների բնակիչների միջև:
  • Բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, պատրաստվածությունն ու դիմակայունությունն անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
  • Նպաստել ներառական Տավուշի ձևավորմանը՝ նպաստելով խոցելի խավերի և հաշմանդամների հիմնախնդիրների լուծմանը:
  • Բարձրացնել հանրային իրազեկվածությունը Տավուշի մարզում գործող ՀԿ-ների վերաբերյալ՝ նրանց կողմից իրականացրած աշխատանքների հանրայնացման և ջատագովման միջոցով:

Հուշագիրը բաց է միանալու և առաջարկների համար (արժեքներ, գաղափարներ, նպատակներ, խնդիրներ, գործակցության ձևաչափեր, ֆորմատներ և այլն): 

«Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղ

Հայկական Կարմիր Խաչի ընկերության Տավուշի մասնաճյուղ

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածքային համագործակցության ՀԿ

«Երիտասարդ Տավուշ» ՀԿ

Տավուշի Գիտելիքի նորարարական հաբ

«Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ

«Բերդ մշակույթի կենտրոն» ՀԿ

«Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Հյուսիսային մասնաճյուղ

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ՀԿ-ներՏավուշ TVՏավուշ ՄեդիաՏԻՄՔաղհասարակություն
Ապրիլի 20, 2022

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը

Մայիսի 14, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է

Մայիսի 13, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Բնակիչների պնդմամբ՝ Մովսես գյուղում այսօր առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել

Մայիսի 13, 2025

...

Հաջորդ գրառումը

Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան․ Մաս 18

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус