2025 թվականի ապրիլի 3-8-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվել է կարատեի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
Հայաստանը ներկայացնող մարզիկներից հաջողությամբ է հանդես եկել Իջևանի AYKIKENDO կարատեի մասնաճյուղի սանը՝ Դավիթ Մեժլումյանը։ Մրցաշարի արդյունքում նա գրավել է երկրորդ տեղն ու արժանացել Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանը։