Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել է Տավուշի մարզում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները

Մայիսի 19-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ Այցը մեկնարկել է ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանումում Անահիտ Մանասյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությամբ:

Խորհրդակցությունից առաջ Պաշտպանը շրջայց է կատարել ստորաբաժանման տարածքում, քննարկել շենքային և աշխատանքային պայմաններին առնչվող առկա կարիքներն ու հնարավոր բարելավումները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանն առնչվող մի շարք հարցերի։

Մասնավորապես, քննարկվել են ՄԻՊ թեժ գծի կառուցակարգերում սպասվող փոփոխություններին, դիմում-բողոքների պատշաճ ընթացքավորման, քաղաքացիների ընդունելության գործող ձևաչափերի վերանայման, բարեվարքության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Միաժամանակ, Պաշտպանը նախընտրական շրջանում առանձնահատուկ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի բացառապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատի շրջանակում՝ բացառելով այնպիսի գործիքների կիրառումը, որոնք դուրս են ՄԻՊ լիազորությունների շրջանակից։

Ամփոփվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկներն ու հնարավոր քայլերը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի, առողջության պահպանման իրավունքի, համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովման, հանրային ծառայությունների հասանելիության, զբաղվածության, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների պաշտպանության, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի այլ հիմնահարցերի և դրանց համակարգային լուծումների հնարավորություններին։

Մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանը ներկայացրել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության ձևաչափը՝ քաղաքացիների խնդիրների լուծման համատեքստում։

Պաշտպանը կարևորել է մարզային այցերը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին և ապահովելու առավել հասցեական արձագանք։


Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մայիսի 19, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Գութանից մինչև սուր․ ազգային պարի ոգին Իջևանում

Մայիսի 18, 2026

...

Մեկնարկում է «Region Check. Լրահոսի ստուգման մարզային ցանց» ծրագիրը
Վերջին նորություններ Տավուշից

Մեկնարկում է «Region Check. Լրահոսի ստուգման մարզային ցանց» ծրագիրը

Մայիսի 17, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Իջևանում կանցկացվի էներգաարդյունավետությանն ու կանաչ տեխնոլոգիաներին նվիրված անվճար աշխատարան

Մայիսի 17, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус