Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մասնակցային բյուջետավորման վերաբերյալ միջազգային վերապատրաստման ծրագիր երիտասարդների համար

Մարտի 31-ից ապրիլի 8-ը Ծաղկաձորում կանցկացվի BUDGETIFY ծրագրի շրջանակում կազմակերպվող 7-օրյա վերապատրաստման դասընթացը, որն ուղղված է երիտասարդների մասնակցության խթանմանը, մասնակցային բյուջետավորմանը և տեղական ժողովրդավարության զարգացմանը։

Ծրագիրն իրականացվում է INEDNET կազմակերպության կողմից և համաֆինանսավորվում է Erasmus+ և European Youth Foundation (EYF) ծրագրերով։ Մասնակցությունը լիովին անվճար է ՀՀ քաղաքացիների համար։

Ինչ է մասնակցային բյուջետավորումը և ինչու է այն կարևոր

Մասնակցային բյուջետավորումը քաղաքացիների ուղղակի ներգրավման մեխանիզմ է, որի միջոցով նրանք մասնակցում են համայնքային կամ պետական բյուջեի մի մասի բաշխման վերաբերյալ որոշումների կայացմանը։ Այն հատկապես կարևոր գործիք է երիտասարդների համար՝ հնարավորություն տալով նրանց իրական ազդեցություն ունենալ տեղական քաղաքականությունների, զարգացման առաջնահերթությունների և հանրային ռեսուրսների օգտագործման վրա։

Չնայած դրան՝ երիտասարդները հաճախ չունեն բավարար գիտելիք և գործիքակազմ՝ այս գործընթացներում արդյունավետ ներգրավվելու համար, իսկ տեղական իշխանությունները միշտ չէ, որ կարողանում են ապահովել երիտասարդների բովանդակային մասնակցություն։ BUDGETIFY ծրագիրը նպատակ ունի լրացնել հենց այս բացը։

Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել երիտասարդներին
գիտելիքներով
և գործնական հմտություններով և մենթորական աջակցությամբ,
որպեսզի նրանք կարողանան ակտիվ մասնակցել մասնակցային բյուջետավորման և տեղական ժողովրդավարական կառավարման գործընթացներին իրենց համայնքներում։

Ծրագրի երեք հիմնական փուլերը

1․ Youth Budget Lab – առաջնորդների հզորացում մասնակցային ժողովրդավարության համար։ Ծրագրի առաջին փուլը 7-օրյա կարողությունների զարգացման դասընթաց է, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝

  • համայնքային կարիքների գնահատման մեթոդներին,
  • որոշում կայացնողների հետ երկխոսության և շահերի պաշտպանության գործիքներին,
  • իրազեկման արշավների կազմակերպմանը,
  • նախագծային առաջարկների մշակմանը,
  • ֆինանսավորվող նախագծերի իրականացման և գնահատման գործընթացներին։

2․ Youth-Led Actions – գաղափարներից մինչև համայնքային նախագծեր
Այս փուլում մասնակից երիտասարդները իրենց համայնքներում կիրականացնեն մասնակցային բյուջետավորման նախաձեռնություններ՝ գաղափարների հավաքագրումից մինչև քվեարկություն և իրականացում։

3․ Միջազգային գագաթնաժողով «Երիտասարդություն և բյուջետավորում. ձևավորում ենք մեր համայնքները» թեմայով․  գագաթնաժողովը կծառայի որպես փորձի փոխանակման և լավագույն օրինակների տարածման հարթակ՝ խթանելով երիտասարդների նոր նախաձեռնությունները տեղական կառավարման ոլորտում։

Ծրագրին կարող են դիմել 16–30 տարեկան երիտասարդները, որոնք ունեն քաղաքացիական ներգրավվածության, առաջնորդության կամ համայնքային ակտիվիզմի փորձ՝

  • երիտասարդական ՀԿ-ների անդամներ,
  • ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ,
  • համայնքային կազմակերպիչներ,
  • սոցիալական, բնապահպանական կամ տեղական զարգացման ոլորտի ակտիվիստներ։

Տեղական որոշում կայացնողներ, այդ թվում՝

  • ավագանու անդամներ,
  • ՏԻՄ աշխատակիցներ,
  • համայնքային ծրագրերի և ռազմավարական պլանավորման պատասխանատուներ։

Դիմելու վերջնաժամկետը՝ 26 հունվար 2026թ., ժամը 23:59 (Երևանի ժամանակով)։ Դիմումների ընտրությունը կատարվում է շարունակակա սկզբունքով, ուստի կազմակերպիչները խորհուրդ են տալիս դիմել հնարավորինս շուտ։

Դիմելու համար կարող եք լրացնել հայտադիմումն այստեղ։  

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությունն ընթերցեք այստեղ։

Կարդացեք նաև՝

Տավուշի մարզի համայնքներում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հունվարի 22, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Նորություններ

Նոր հնարավորություններ մարզային բիզնեսների համար․ Դիլիջանում կանցկացվի երկօրյա միջոցառում

Մարտի 11, 2026

...

Նոր հարթակ Նոյեմբերյանի երիտասարդների համար․ բացվեց «Լոֆթ Նոյեմբերյան» կենտրոնը
Նորություններ

Նոր հարթակ Նոյեմբերյանի երիտասարդների համար․ բացվեց «Լոֆթ Նոյեմբերյան» կենտրոնը

Փետրվարի 8, 2026

...

Գանձաքարից 17-ամյա Արսենի նորարար ու ստեղծարար ճանապարհը
Նորություններ

17-ամյա Արսենի նորարար ու ստեղծարար ճանապարհը

Հունվարի 30, 2026

...

Հաջորդ գրառումը

Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус