Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկնարկել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործունեությունը

Մայիսի 2-ին տեղի է ունեցել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության բացման արարողությանը։

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ․ առաջինը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։ Վարչապետն ընդգծել է՝ այս գործընթացը լինելու է շարունակական և սա նոր փուլ է Հայաստանում՝ էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը, բայց այս անգամ՝ այլ իմաստով և տրամաբանությամբ։

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այսօր անհրաժեշտ է փոխել գիտակցությունը և ընկալել, որ անտառը, բնությունն անգնահատելի հարստություն են։ «Այլ բան է, թե ինչպես ենք օգտվում և օգտագործում այդ հարստությունը։ Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառի պահպանությունը, նրա վիճակը միլիոնավոր և միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին, որովհետև բնությունը նախ՝ շատ մեծ զբոսաշրջային հոսքեր է բերում արդեն Հայաստանի Հանրապետություն և Տավուշի մարզ»։

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների ապահովման անհրաժեշտությունը․ «Մենք ճանապարհներ ենք կառուցում, ենթակառուցվածքներ ենք ստեղծում, բայց նաև կարևոր է, որ մենք իսկապես անտառին մեր պարտքը վերադարձնենք, որպեսզի նա մեզ ավելին վերադարձնի»։

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների դեպքերին՝ վարչապետն ընդգծել է, որ պետք է գիտակցել, որ անտառը մեր մեծ հարստությունն է, որը պատկանում է ՀՀ քաղաքացիներին և որին պետք է խնամքով ու հոգատարությամբ վերաբերվել։ Նիկոլ Փաշինյանը հավելել է ՝ այս կապիտալը մենք պետք է պահպանենք, զարգացնենք և փոխանցենք սերունդներին։ Եվ այդ համատեքստում նա ընդգծել է Էկոպարեկային ծառայության գործունեության կարևորությունը․ «Ես շատ ուրախ եմ, որ նաև այդ տրամաբանությունն ու բովանդակությունն է փոխվում՝ սկսած արտաքին տեսքից, տեխնիկական համալրումից։ Եվ իհարկե, այս ամեն ինչն իզուր և անիմաստ կլինի, եթե տեսքի հետևում չլինի բովանդակություն, չլինի նվիրվածություն, չլինի իրական ծառայություն և չլինի խորը գիտակցում, թե ինչ կարևոր աշխատանք է տեղի ունենում։ Եվ այո՛, մենք պետք է մեր նպատակն իրագործենք մինչև վերջ և ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի։ Էկոպարեկային ծառայության ստեղծումը ընդհանրապես իմաստ չի ունենա, եթե մենք այս խնդիրը հստակ չձևակերպենք և առավել ևս՝ այս խնդիրը հստակ չկատարենք։ Ես ուզում եմ մենք շատ պարզ և աներկբա պայմանավորվենք, որ կոմպրոմիս չի կարող լինել, ապօրինի ծառայատուներին, որսագողությանը պետք է վերջ տրվի, իսկ դրա համար պետք է արձանագրված դեպքերին լինի շատ համարժեք և կոշտ պատասխան»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տավուշի մարզում Էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկի առիթով և հույս հայտնել, որ այսօրվա բարեբեր ազդեցությունն ու արդյունքներն առաջիկայում երևալու են։

Հաջորդիվ վարչապետին ներկայացվել են ծառայության տեխնիկական և մարդկային ռեսուրսների համալրման գործընթացը։ Նշվել է, ծառայությունը համալրվել է 33 նոր ծառայողական ավտոմեքենաներով (պիկապներ), որոնք ամբողջությամբ կահավորված են ժամանակակից մոբայլ համակարգերով։ Նշված ավտոմեքենաներից 20-ը լրացուցիչ հագեցած են նաև հակահրդեհային տեխնիկայով։ Ծառայության կազմում ընդգրկված են 128 էկոպարեկներ, որոնք ապահովված են նոր համազգեստով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Համազգեստին ամրացված են տեսանկարահանող սարքեր։ Էկոպարեկները նաև ապահովված են պլանշետներով, որոնք հագեցած են իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ավտոմատ կազմման ծրագրերով, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտ այլ միջոցներով՝ ձեռնաշղթաներով և մահակներով։



 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մայիսի 2, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Հոգևոր Տավուշ

Կիրանց գյուղում հոգևոր կյանքը նոր շունչ է ստանում․ օծվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին

Մայիսի 2, 2026

...

Մարզական Տավուշ

Սպորտը՝ որպես հավասարության կամուրջ․ ներառական մարզական օր Գանձաքարում

Մայիսի 1, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Ապօրինի ծառահատման դեպք Տավուշի մարզում. 4 անձ ձերբակալվել է

Ապրիլի 30, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус