ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ներկայացվեց «Մշակ լրագիրը որպես առօրեականության ու հասարակական գործընթացների ուսումնասիրության սկզբնաղբյուր» խորագրով հետազոտության արդյունքները։ Հետազոտության հեղինակները «Մշակ» լրագիրը դիտարկել են Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի առօրեական գործընթացների սկզբնաղբյուր՝ ուսումնասիրելով ավելի քան 1500 հոդվածներ ու նամակներ։
Հետազոտության քննվող ժամանակաշրջանը աչքի է ընկնում կարևոր իրադարձություններով՝ հատկապես կրթական, սոցիալական, տնտեսական ու հասարակական դրվագներով։ Հետազոտության ընթացքում օգտագործվել են նաև լուսանկարներ, որոնք ևս կարևոր տեղեկություններ են հաղորդում բնակչության կյանքի ու ապրելակերպի մասին։
Հետազոտությունն իրականացվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում․ այն ևս մեկ օրինակ է՝ թե ինչպես կարելի է պարբերական մամուլում առկա տեղեկույթի վերլուծությամբ ամբողջացնել այս կամ այն տարածաշրջանի առօրեականության հիմնախնդիրները։