ԳանՁոր ՏԱԽ-ը Ռազմավարական գործողությունների 2022-2026թթ․ ծրագրի շրջանակներում մարքետինգային և սկսնակ նախաձեռնություններ խթանելու նպատակով հրավիրում է Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ջիլիզա, Կաճաճկուտ, Հաղպատ, Աքորի, Ակներ, Ծաղկաշատ, Ախթալա քաղաք, Ախթալա գյուղ, Առողջարանին կից, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շամլուղ քաղաք, Փոքր Այրում, Շնող, Թեղուտ, Քարկոպ և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Այրում, Լճկաձոր, Արճիս, Հաղթանակ, Զորական բնակավայրերի բնակիչներին և տարածքում գործող կազմակերպություններին ներկայացնել կարճատև և փոքր դրամաշնորհային մրցույթի մասնակցության նախաձեռնության հայտ (այսուհետ՝ Հայտ)։
Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է մինչև 600,000,00 (վեց հարյուր հազար) դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ բնակավայրերում գրանցված կամ փաստացի գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց` քաղաքացիական հասարակության, գործարար և հանրային ոլորտի ներկայացուցիչներին, սոցիալական, կրթական, սպորտային, բնապահպանական և այլ հարակից ոլորտներում համայնքային ձեռնարկներ իրագործելու նպատակով։
ԳանՁոր ՏԱԽ-ը, իր Ռազմարական նպատակներին հասնելու նպատակով կխրախուսի հետևյալ արժեշղթաների շրջանակներում ներկայացված ծրագրերը․
✔️ Մեղվապահության զարգացում։
✔️ Մեղվամայրերի բուծում, մեղվապահության ոլորտում նորարարական մեթոդների կիրառություն։
✔️ Գյուղատնտեսական արտադրանքի մթերման կայանների գործարկում/զարգացում։
✔️ Գյուղատնտեսական արտադրանքի պահպանություն (սառնարաններ, սառցարաններ և այլն)։
✔️ Գյուղատնտեսական գործունեության մեջ նոր տեխնոլոգիաների, մեթոդների կիրառություն։
✔️ Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ չրարտադրություն։
✔️ Զբոսաշրջային նոր պրոդուկտների (ծառայություններ, ապրանքներ) ստեղծում/զարգացում։
✔️ Գաստրոբակերի հիմնում, զարգացում։
✔️ Զբոսաշրջության ոլորտում երիտասարդների վերապատրաստում։
Վերոնշյալ ցանկը չի սահմանափակում ՏԱԽ-ի ռազմավարական 3 առաջնահերթությունների շրջանակում այլ ծրագրերի իրականացումը։
Դրամաշնորհային մրցույթին մասնակցության Հայտի ներկայացման վերջնաժամկետն է`
2024թ-ի օգոստոսի 4-ը ներառյալ (Երևանի ժամանակով):
Հայերեն լեզվով լրացված Հայտի էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել gandzorlag@gmail.com էլ. հասցեին` վերնագրի տողում նշելով «Դրամաշնորհ- Սաղմնային ֆինանսավորում»։
Հայտատուները կստանան փաթեթի ընդունման մասին համապատասխան ծանուցում։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԳանՁոր ՏԱԽ-ի մենեջերներին՝ +37441525075 (Մերի Թուխիկյան) և +37444353233 (Արման Ղազարյան), ինչպես նաև «ԳանՁոր ՏԱԽ» տարածքային զարգացման ՀԿ՝ Այրում, Շահումյան 3, gandzorlag@gmail.com։
Դրամաշնորհի հայտադիմումի ձևաթուղթը և ուղեցույցը հասանելի են հետևյալ հղումով.