Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոքր քաղաքների մեծ փոփոխությունները․ ռեպորտաժ Լիտվայից

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի լրատվամիջոցների համար իրականացվում է փորձի փոխանակման ու հայկական մեդիայի աշխատանքի որակի բարելավմանն ուղղված ծրագիր։ Ծրագրի շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչների այց է կազմակերպվել Լիտվայի մի շարք քաղաքներ։ Լիտվա մեկնած լրագրողական պատվիրակության կազմում էր նաև Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը։ Այս տեսանյութում նա ներկայացնում է, թե ինչպես են Լիտվայի փոքր քաղաքներում զարգացնում կրթական համակարգը, վերափոխում հանրային միջավայրը, իրականացնում քաղաքային զարգացման ծրագրեր և փորձում բարձրացնել մարդկանց կյանքի որակը։

Մայրաքաղաք Վիլնյուսից մոտ մեկուկես ժամ ճանապարհից հետո հասնում ենք Ալիտուս՝ Լիտվայի հարավում գտնվող կարևոր քաղաքներից մեկը։ Մոտ 50 հազար բնակիչ ունեցող այս քաղաքը պատմականորեն եղել է արդյունաբերական և առևտրային կենտրոն։ Լիտվայի համար փոքր քաղաքների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։ Երկիրը տարիներ շարունակ բախվում է  բնակչության կրճատման խնդրին, և հենց այդ պատճառով կառավարման մարմինները փորձում են ներդրումներ անել կրթության, հանրային տարածքների ու համայնքային ծառայությունների զարգացման մեջ։

Օրվա առաջին կանգառն Ալիտուսի Ձուկիայի դպրոցն է։ Լիտվայում կրթական համակարգի փոփոխություններն ուրվագծում են թե ինչպիսին պետք է լինի դպրոցական միջավայրը։ Ալիտուսի այս դպրոցում ուշադրության կենտրոնում ոչ միայն ակադեմիական կրթությունն է, այլ նաև աշակերտի սոցիալական ներգրավվածությունը, տեխնոլոգիական հնարավորություններն ու համայնքային ակտիվությունը։

«Շենքը կառուցվել է 1963 թվականին, ու դպրոցը երկար տարիներ չէր վերանորոգվել։ Շենքը հին էր, մութ ու ոչ ժամանակակից, սակայն քովիդի տարիներին իրականացված հիմնանորոգումից հետո դպրոցն ամբողջությամբ փոխվել է։ Դասարանները համալրվել են ժամանակակից սարքավորումներով, փոխվել են պատուհանները, տեղադրվել է ջերմամեկուսիչ շերտ և ավելի արդյունավետ ջեռուցման համակարգ։Դպրոցում նաև արևային վահանակներ կան, ինչի շնորհիվ նվազել են էներգետիկ ծախսերը, բայց փոփոխությունները միայն շենքով չեն սահմանափակվել։ Մենք կարծում ենք, որ միջավայրն ազդում է նաև երեխաների վարքագծի վրա։ Դպրոցում արդեն շուրջ 10 տարի հրաժարվել են դասերի ավարտի զանգից։ Յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է որոշում դասի ավարտի պահը, ինչը, մեր համոզմամբ, դպրոցն ավելի հանգիստ ու խաղաղ է դարձրել։Մենք ուշադրություն ենք դարձնում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններին ու ներառական կրթությանը, ամեն ինչ արվում է դպրոցում ջերմ ու բարեհամբույր միջավայրի պահպանման համար», -ընդգծում է Ալիտուս քաղաքի Ձուկիյայի դպրոցի տնօրեն Վիլյա Սուշինսկինեն

Հաջորդ կանգառն Ալիտուսի տարածաշրջանային պատմության թանգարանն է։ Այստեղ ներկայացված է շրջանի պատմությունն ու մշակույթը։ Թանգարանում պահպանվում են հին կենցաղային իրեր, արխիվային լուսանկարներ, տարածաշրջանին բնորոշ ավանդույթներն ու պատմական նյութերը։ Թանգարանի աշխատակիցները սիրով ու խնամքով ցուցադրում են նմուշները՝ պատմելով դրանց պատմությունը։ Նրանց խոսքով՝ հատկապես փոքր քաղաքների համար կարևոր է պահպանել այն հիշողությունը, որով ձևավորվել է քաղաքը։

«Ալիտուսի այս թանգարանում ներկայացվում են շրջանի պատմությունն ու ազգագրությունը։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ ու կրթական ծրագրեր։ Այս օրերին թանգարանում բացվել է «Պատմության բույրերը՝ “Կլիեոպատրայից մինչև Նապոլեոն» խորագրով ցուցահանդեսը։ Այստեղ ներկայացված են առաջինից մինչև 19-րդ դարը Եվրոպայում տարածված բույրերը, որոնք վերականգնվել են պատմական աղբյուրների հիման վրա, ցուցահանդեսը ստեղծվել է ոլորտի մասնագետների և պատմաբանների համագործակցությամբ, նրանց խոսքով՝ ամենաբարդը տարբեր աղբյուրներում ներկայացված տեղեկությունները համադրելը և հնարավորինս իրական բույրերը վերականգնելն էր։ Ցուցադրության ամենահետաքրքիր կերպարներից մեկը Լիտվայի պատմական դեմք Բարբորա Ռադիվիլն է։ Պատմական տվյալների համաձայն՝ նա մեծ ուշադրություն է դարձրել բույրերին ու ինքնախնամքին»,- ներկայացնում է Ալիտուսի երկրագիտական թանգարանի տնօրեն Աուշրա Յուրչյուկոնիենեն։

Ալիտուսի խորհրդանիշներից մեկը «Սպիտակ Վարդի» կամուրջն է։ Այն անցնում է Նեման գետի վրայով և համարվում քաղաքի ամենասիրված վայրերից մեկը։ Այստեղից բացվող տեսարանը գրավում է թե՛ զբոսաշրջիկներին, թե՛ տեղացիներին։ Մարդիկ այստեղ գալիս են հեծանիվ վարելու, քայլելու ու մաքուր օդը վայելելու համար։ Իսկ երիտասարդների համար կամուրջը դարձել է նաև սիրո խորհրդանիշներից մեկը։ Տարիների ընթացքում այստեղ հայտնվել ու պահպանվել են տասնյակ կողպեքներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։

Պիրենայ՝ փոքր քաղաք Լիտվայի կենտրոնական հատվածում՝ Նեման գետի ափին։ Քաղաքը հայտնի է իր հանգիստ միջավայրով, կանաչ տարածքներով ու առողջարանային պատմությամբ։ Տարիներ առաջ այստեղ հիմնականում զարգացած էին արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, իսկ այսօր քաղաքը փորձում է զարգանալ որպես հարմարավետ քաղաք՝ ուշադրություն դարձնելով հանրային տարածքներին, սպորտին ու շրջակա միջավայրին։ Չնայած փոքր չափերին՝ Պիրենայում ակտիվորեն իրականացվում են քաղաքային զարգացման ծրագրեր։ Տեղական իշխանությունները՝ քաղաքի միջոցներով և Եվրոպական միության աջակցությամբ, կյանքի են կոչում նախագծեր, որոնց նպատակը մարդկանց համար հարմար ու մրցունակ միջավայր ստեղծելն է, որպեսզի փոքր քաղաքները չկորցնեն բնակչությանը։

«Պիրենայում վերջին տարիներին ակտիվորեն իրականացվում են շենքերի վերակառուցման և էներգաարդյունավետության ծրագրեր։ Բազմաբնակարան շենքերի վերանորոգման ցուցանիշներով քաղաքը Լիտվայում առաջատարներից է, և մեր գրեթե բոլոր շենքերն արդեն արդիականացվել են։

Քաղաքում այժմ իրականացվում են նաև խոշոր կրթական նախագծեր։ Դրանցից մեկը նոր ՍԹԵՄ լաբորատորիան է, որը նախատեսվում է բացել մոտ ժամանակում։ Այստեղ տարածաշրջանի աշակերտները հնարավորություն կունենան աշխատել ժամանակակից լաբորատորիաներում և ստանալ նույն որակի կրթություն, ինչ Վիլնյուսում։ Պիրենայում իրականացվող ծրագրերի մեծ մասը ֆինանսավորվում է նաև Եվրոպական միության աջակցությամբ։ Միայն ընթացիկ ծրագրային փուլում քաղաքը դիմել է շուրջ 22 միլիոն եվրոյի ֆինանսավորման համար՝ կրթության, առողջապահության, զբոսաշրջության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի շրջանակում», – իր խոսքում նշեց Պիրենայի քաղաքապետ Ալվիդաս Վայցեկաուսկասը։

Վերջին տարիներին այստեղ, ինչպես նաև Լիտվայի բազմաթիվ այլ քաղաքներում, իրականացվել են ծրագրեր, որոնք առավել նկատելի են մարդկանց առօրյայում՝ դպրոցներում, հանրային տարածքներում, վերանորոգված շենքերում ու համայնքային նախաձեռնություններում։ Լիտվայում էներգաարդյունավետությունը վերջին տարիներին դարձել է պետական կարևոր ուղղություններից մեկը, հատկապես էներգետիկ ճգնաժամից հետո։ Քաղաքներում վերանորոգվում են խորհրդային շրջանի բազմաբնակարան շենքերը՝ նվազեցնելու կոմունալ ծախսերն ու բարձրացնելու կյանքի որակը։

Հետխորհրդային անցյալ ունեցող երկրի համար սա երկար ճանապարհի արդյունք է։ Եվ թերևս հենց փոքր քաղաքներում է առավել տեսանելի դառնում, թե ինչպես են միջազգային մոտեցումները փորձում տեղայնացվել իրական կյանքում՝ հանուն կայուն զարգացման։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մայիսի 16, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ներառական Տավուշ

Տավուշում անցկացվում է «Ապրել միասին, սովորել միասին» ներառական թատերական փառատոնը

Մայիսի 16, 2026

...

Բերդում բացվել է համայնքային պատկերասրահ
Ռեպորտաժ

Մշակութային նոր շունչ սահմանամերձ համայնքում․ Բերդում բացվել է համայնքային պատկերասրահ

Մայիսի 16, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

Մայիսի 16, 2026

...

Հաջորդ գրառումը

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус