Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցում առաջին պսակադրությունն է։ Նորաօծ եկեղեցուպատմության առաջին նորապսակները Կիրանցից Սերժ Սիմոնյանն ու Աշտարակից Արուսիկ Մկրտչյանն են։ Զույգը որոշել էր իրենց կյանքի այս կարևոր օրը նշել հենց Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որի օծման արարողությունն այս տարվա մայիսին էր տեղի ունեցել։
Պսակադրության կարգը կատարեց Կիրանցի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Բաղումյանը։ Սերժն ու Արուսիկը եկեղեցուց դուրս եկան արդեն որպես ամուսիններ՝ ստանալով ընտանիքի համատեղ կյանքի առաջին օրհնությունը։
Սահմանամերձ գյուղում նոր ընտանիքի կազմավորումը նաև գյուղի կյանքի շարունակության մասին է։ Նոր ընտանիք նշանակում է նոր տուն, նոր ձայներ, երեխաների ծիծաղ ու գյուղում ապրելու, արմատներ գցելու ևս մեկ պատմություն։ Կիրանցի համար սա նաև գյուղի ապագան այստեղ տեսնելու, համայնքի կենսունակությունը պահպանելու ու կյանքը շարունակելու մասին է։
Կարդացեք նաև՝





