Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրեց Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

«ՍիմֆոնիկA» կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ 8 բնակավայրերում իրականացվել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» կրթական ծրագիրը՝ համախմբելով 9 մանկապարտեզի ավելի քան 400 երեխայի։

Բերդ քաղաքի և հարակից գյուղերի մանկապարտեզների սաների համար ծրագիրը հնարավորություն է ստեղծել անմիջականորեն հաղորդակցվելու դասական երաժշտությանը, ծանոթանալու սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական գործիքներին և բացահայտելու դրանց հնչողությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների մասնակցությամբ երեխաները հայտնվեցին «Ծիտոշ անունով ճնճղուկը» երաժշտական հեքիաթի աշխարհում, որտեղ պատմությունը, կենդանի երաժշտությունն ու ինտերակտիվ խաղերը միավորվեցին մեկ կրթական փորձառության մեջ։ Փոքրիկները ոչ միայն լսեցին երաժշտությունը, այլև ակտիվորեն մասնակցեցին ներկայացմանը՝ ճանաչելով գործիքները, բացահայտելով տարբեր հնչյուններ և արտահայտելով իրենց հույզերն ու տպավորությունները։

Ծրագրի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաներին՝ անկախ նրանց բնակության վայրից, միաժամանակ երաժշտության միջոցով նպաստելով վաղ մանկական տարիքում լսելու, կենտրոնանալու, հուզական ընկալման և երևակայության զարգացմանը։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է դրա երկարաժամկետ ազդեցության ապահովումը։ Մասնակից մանկապարտեզների դաստիարակներին փոխանցվել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը մշակվել է «Սիմֆոնիկ ԴասA»-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ։ Ձեռնարկը դաստիարակներին հնարավորություն է տալիս երաժշտական կրթության տարրերը ներառել մանկապարտեզների առօրյա գործունեության մեջ՝ շարունակելով երեխաների ծանոթությունը դասական երաժշտությանը նաև ծրագրի ավարտից հետո։

Տավուշում ծրագրի իրականացումը ևս մեկ քայլ է «Սիմֆոնիկ ԴասA»-ի՝ դասական երաժշտության կրթությունը Հայաստանի նախադպրոցական կրթական համակարգում հասանելի և շարունակական դարձնելու երկարաժամկետ նպատակի ուղղությամբ։

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ Սահմանամերձ բնակավայրերՏավուշ
Հոկտեմբերի 20, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Տավուշի հողի չբացահայտված ներուժը․ ավանդույթից՝ նոր գյուղատնտեսական հնարավորություններ

Նոյեմբերի 17, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Երկու նոր միջազգային մրցանակ՝ Բրյուսելից Դիլիջան

Նոյեմբերի 16, 2026

...

Ռեպորտաժ

Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք․ Դովեղի հրշեջ-փրկարարական խումբը ճանաչվել է լավագույնը

Նոյեմբերի 14, 2026

...

Հաջորդ գրառումը

Ձիթենու փառատոն Բագրատաշենում՝ տեղական արտադրանքի և զբոսաշրջության զարգացման հեռանկարով

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Ընտրություններ 2026 Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տավուշն է ընտրում Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус