Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:
Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։
Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։
Ի՞նչ անել մինչև հեղեղումները
▪️ Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
▪️ Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
▪️ Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
▪️ Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
▪️ Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
▪️ Հետևեք տարհանման վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
▪️ Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և հեղեղումների սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
▪️ Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):
▪️Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:
▪️Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):