Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Ե I Շխմուրադի վանք

Տավուշ գավառի XII-XIV դդ. արժեքավոր ճարտարապետական համալիրներից է նաև Շխմուրատ կոչվող կիսավեր վանքը։ Այն կառուցվել է XII-XIII դդ. Հախում գետի ամբողջ ավազանն ընդգրկած Նոր բերդի Կյուրիկյան իշխանության տարածքում։ Ընկած է Բերդ համայնքի Ծաղկավան գյուղից մոտ 6 կմ հարավ արևմուտք՝ Հախում՝ Վարագաջուր, գետի ձախ ափին։

Shmurat vanq, Tavush

Շխմուրատի բուն՝ պատմական, անունը հայտնի չէ։ Հայագիտության մեջ քաղաքացիություն ստացած տեսակետի համաձայն Շխմուրատը ոչ թե վանքի անունն է, այլ՝ շրջակա բնակավայրի։ Հախում գետի ափին գտնվելու պատճառով՝ որոշ հեղինակներ այն ենթադրաբար կամ վստահաբար նույնացրել են Գետակիցք կոչվող վանքի հետ։ Սակայն երջանկահիշատակ Հրաչյա Քարտաշյանի համոզիչ դիտարկմամբ և տողերիս հեղինակի լրացուցիչ փաստարկմամբ Գետակիցքը գտնվել է Բերդ համայնքի Այգեձոր գյուղին մերձակա Ներքին Եղցաձոր (Եկեղեցաձոր) կոչվող հնավայրում։


Շխմուրատի հուշարձանախումբը բաղկացած է չորս կառույցից՝ Սուրբ Աստվածածին կոչվող եկեղեցուց, ժամատնից, գավթից ու «Խորանիկ» անունով հայտնի շինությունից։ Եկեղեցի ու խորան եզրույթների նույնականությունից հետևում է, որ մանրածավալ այդ կառույցը վանական համալիրում փոքր եկեղեցու դեր է կատարել։ Նրա մուտքի բարավորի՝ վերնասեմ, վրա մասնավորապես գրված է.

«Ես տ(է)ր Գրիգոր շինեցի զխորանիկս ա(ստուա)ծաբնակ հրամանաւ Սադունոյ մեծի իշխանի»։

Այս Սադունը և ոչ թե Սադորնը (ինչպես վերծանել է Մ. Բարխուդարյանը) «Մեծ և հզոր իշխան» Սադուն Ա Մահկանաբերդցին է՝ Կայան գավառի տերը։ Նա գործել է XII դ. երկրորդ կեսին – XIII դ. սկզբին։

Shmurat vanq, Tavush

Տեր Գրիգորի այս արձանագրության թվականը՝ 1181, փաստում է, որ «Խորանիկ»-ը Շխմուրատի վանական համալիրի հնագույն կառույցն է։ Նրան ժամանակագրորեն հաջորդողը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, ինչը երևում է նրա 1248 և 1264 թվակիր արձանագրություններից։ Դրանք հիմք են տալիս պնդելու, որ այդ եկեղեցու կառուցումը տևել է շուրջ 20 տարի։

Վանական համալիրի մյուս շինությունների կառուցման ժամանակը հայտնի չէ։ Սակայն, ինչպես նկատվել է՝ ժամատունը եկեղեցուն, իսկ գավիթը դրան ու ժամատանը կցված լինելը վկայում են, որ ժամատունը կառուցվել է XIII դ. վերջին, իսկ գավիթը XIV դ. սկզբին։ «Խորանիկ»-ից բացի Շխմուրատի մնացած կառույցների հեղինակներն անհայտ են։ Այս վանական համալիրը ժամանակին պատված է եղել պարսպով, որի աննշան հետքերն են պահպանվել։


Գրչագիր ու վիմագիր այլ աղբյուրներում չվկայված այս հուշարձանի պատերին ու տարածքում պահպանվել է 16 արձանագրություն։ Ժամանակագրորեն վերջինը գավթում գտնվող խաչքարի վրայի 1619 թվակիր արձանագրությունն է։ Դա վկայում է այդ ժամանակ վանքի՝ իբրև հոգևոր հաստատության, գործելը։

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ՏավուշՏավուշապատում
Ապրիլի 18, 2024

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Տավուշապատում

ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Դ

Փետրվարի 29, 2024

...

Տավուշապատում

ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Գ I Տավուշի բերդը

Փետրվարի 17, 2024

...

Տավուշապատում

ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Բ I «Աշխարհացոյց»

Փետրվարի 12, 2024

...

Հաջորդ գրառումը

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում տներ են կառուցվում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус