Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշի անտառների կենսաբազմազանությունը

Կենսաբազմազանությունն անտառի հարստությունն է, իսկ դրա պահպանումը՝ անտառների երկարաժամկետ դիմակայունության հիմքը։

Տավուշի մարզը Հայաստանի ամենականաչ ու բնությամբ հարուստ անկյուններից է։ Այստեղ է գտնվում հանրապետության անտառային ֆոնդի շուրջ կեսը, որն աչքի է ընկնում իր բացառիկ էկոհամակարգերով, հնագույն ծառատեսակներով և բուսական ու կենդանական աշխարհի հարուստ տեսականիով։

Բուսական աշխարհի հարստությունը

Տավուշի անտառները հիմնականում խառը տիպի են, որտեղ գերիշխում են լայնատերև ծառատեսակները՝ հաճարենին և կաղնին։ Անտառային գոտիներում լայնորեն տարածված են նաև վայրի պտղատու ծառերն ու թփերը՝ տանձենին, խնձորենին, հոնը և տարատեսակ հատապտուղները, որոնք կենսական նշանակություն ունեն տեղի կենդանական աշխարհի համար։

Կենդանական աշխարհի բազմազանությունը

Խիտ անտառներն ու անառիկ լեռնալանջերը ապաստարան են ապահովում հարյուրավոր կենդանատեսակների համար․

  • Կաթնասուններ․ անտառներում հանդիպում են գորշ արջ, եղջերու, այծյամ, վարազ, գայլ, աղվես և լուսան։
  • Թռչուններ․ Տավուշի էկոհամակարգը դրախտ է թռչունների համար․ այստեղ բնադրում են արծիվը, բազեն, անտառային բուն, կաքավն ու տարատեսակ փայտփորները։
  • Սողուններ և երկկեցաղներ․ մարզը հարուստ է նաև մողեսների, օձերի և ջրային էկոհամակարգերում ապրող տեսակներով։

Դիմակայունություն և պահպանություն

Հարուստ տեսականիով օժտված անտառն ավելի դիմակայուն է կլիմայական փոփոխությունների, հիվանդությունների և վնասատուների տարածման պայմաններում։ Տավուշի անտառները կարգավորում են տարածաշրջանի կլիման, ապահովում են մաքուր օդ և կանխում հողերի էրոզիան ու սահանքները։

Այսօր առաջնահերթ խնդիր է անտառների պաշտպանությունը ապօրինի հատումներից, հրդեհներից և անհեռատես միջամտություններից։

Անտառն ազգային հարստություն է․  պաշտպանենք, խնամենք ու հարստացնենք՝ կայուն կառավարենք մեր անտառները։ Անտառը ոչ միայն փայտանյութ է ու խնջույքի վայր, այլ, առաջին հերթին՝ հարստության ու բարիքի շտեմարան, երկրի առողջ շնչառության գրավական։

Հիշե՛ք, անտառն ազգային անվտանգության՝ բնապահպանական, տնտեսական, պարենային, էներգետիկ, սոցիալական և կենսանվտագության, աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, կենսաբազմազանության պահպանման, հանրային առողջության, երկրի կայուն զարգացման, նաև՝ քաղաքացիական պաշտպանության, կենսական բաղադրիչն է։

 

Կարդացեք նաև՝

Անտառն ազգային հարստություն է

 

 

 

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Սեպտեմբերի 19, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը 32 տարեկան է

Սեպտեմբերի 19, 2026

...

Ռեպորտաժ

Հարկադիր քարաթափում՝ Երևան-Իջևան ավտոճանապարհի Աչաջուր գյուղի հատվածում

Սեպտեմբերի 18, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Խաշթառակի սարում մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել և ուղեկցել անվտանգ վայր

Սեպտեմբերի 17, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус