Ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած Տավուշի համայնքները․ թեև 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների հետընտրական զարգացումները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում, մարզի համայնքների առօրյա խնդիրները չեն կորցրել իրենց արդիականությունը։
Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումը, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը, զբաղվածության ընդլայնումը, կրթության հասանելիության և որակի բարելավումը, քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին, ինչպես նաև պետություն–համայնք համագործակցության ամրապնդումը շարունակում են մնալ Տավուշի կայուն զարգացման առանցքային նախադրյալները։
Այս և այլ կարևոր թեմաների շուրջ զրուցել ենք քաղաքական գիտությունների թեկնածու Սիրանուշ Մելիքյանի, տնտեսագիտության թեկնածու Սոս Խաչիկյանի և «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Արփինե Երիցյանի հետ։
Զրույց-քննարկման ընթացքում փորձել ենք հասկանալ, թե ինչ մարտահրավերների առջև են կանգնած Տավուշի մարզի համայնքները, ինչպես են փորձագետները գնահատում հետընտրական իրավիճակը, որոնք են համայնքների առաջնահերթ խնդիրները, ինչ քայլեր կարող են բարձրացնել քաղաքացիների վստահությունը պետական և տեղական կառավարման նկատմամբ, ինչպես նաև ինչպիսի համագործակցություն է անհրաժեշտ պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև՝ մարզի կայուն և համաչափ զարգացումն ապահովելու համար։




