Տավուշ Մեդիայի աշխատակազմը կրկին հյուրընկալել էր պատանի-երիտասարդների․ «Փի-Էյչ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ» ծրագրի «Access» անգլերեն լեզվի ուսուցման խմբի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի և Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի ավելի քան 60 պատանիներ եկել էին ծանոթանանալու Տավուշ ՀԸ աշխատանքներին:
Տավուշ Մեդիայի աշխատակազմը ծանոթացրեց նրանց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերին, ներկայացրեց հեռուսատահաղորդումների պատրաստման, մոնտաժման, եթեր հեռարձակման գործընթացը: Երեխաները նաև ծանոթացան տաղավարային հաղորդումների պատրաստման փուլերին: Գործնականորեն աշխատեցին տեսախցիկների հետ, մասնակցեցին մոնտաժային աշխատանքի՝ կիրառելով նախապես ստացած գիտելիքները:
Այցի ընթացքում մեր հյուրերը կիսվեցին իրենց մտքերով, առաջարկներով, թե ինչ կցանկանան տեսնել Տավուշ ՀԸ եթերում, նրանց ներկայացրինք նաև Տավուշում հեռուստատեսության առկայության կարևորության մասին, խոսեցինք Տավուշ Մեդիայի առաջիկա նախագծերի մասին։