Սեպտեմբերի 13-ին, ժամը 01:54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ` Ա․ Հ․) և «UAZ-469» մակնիշի (վարորդ` Ա․ Փ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Ա․ Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Իջևանի ԲԿ։ Վերջինս ժամը 04:00-ին տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։ «UAZ-469» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Ա․ Փ․-ն տեղի ուժերով տեղափոխվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: