Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ և Հաղարծին գյուղերում ընթանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը։
Ընտրատեղամասերում կատարված շրջայցի ընթացքում նկատվում է քաղաքացիների համեմատաբար պասիվ մասնակցություն։ Քվեարկության ակտիվությունը զիջում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ արձանագրված մասնակցությանը։
Դիլիջան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրվել են երեք քաղաքական ուժեր՝ «Ապրելու երկիր», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։





