Սեպտեմբերի 30-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառման ընթացքում ամփոփվեցին «UPSHIFT Իջևան» ծրագրի արդյունքները, ներառյալ՝ դեռահասների կողմից ծրագրի շրջանակներում իրականացված նախագծերի ներկայացումները։
Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու շահագրգիռ այլ կողմեր ներկա էին միջոցառմանը ծանոթանալու ծրագրի մանրամասներին, նախագծերի արդյունքներին, տոնելու UPSHIFT-ցիների նվաճումները։
«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ: