Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորուրդը միաձայն ՀՀ վաստակավոր բժիշկ, միկրովիրաբույժ Արտավազդ Բագրատի Սահակյանին շնորհեց «Խորհրդատու պրոֆեսորի» պատվավոր կոչումը։
Ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 22-ին, վաստակավոր բժիշկը նշեց ծննդյան 72 ամյակը։ Շնորհավորում ենք մեր հայրենակցին մաղթելով առողջություն, անսպառ ուժ, որ շարունակեք Ձեր մարդասիրական առաքելությունը։