Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը։ Հայաստանում մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Դպրոցների, քոլեջների, բուհերի և այլ ուսումնական հաստատությունների սաներն ու ուսանողները վերադառնում են կրթական առօրյա։
Սեպտեմբերի 1-ը հատկապես կարևոր օր է առաջին դասարան ընդունվող երեխաների համար, որոնց համար սկսվում է դպրոցական կյանքի նոր ու կարևոր փուլը։ Տավուշի մարզում 1395 աշակերտ այսօր հաճախեց առաջին դասարան։
Ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց մեկարկել է նաև ՆԳՆ Ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։ Ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում ծառայություն կիրականացնեն Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները։
Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, նշում են Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքմենստանում, ինչպես նաև՝ Չեխիայում և Մերձբալթյան երկրներում։




