Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրին Ռոքն արժանացել է Ոսկե մրցանակի 2026 թվականի Architecture & Design միջազգային մրցանակաբաշխությունում

Գրին Ռոքն արժանացել է պատվավոր ոսկե մրցանակի՝ հեղինակավոր Architecture & Design միջազգային մրցանակաբաշխության (IADA) 5-րդ թողարկման շրջանակում։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Architecture & Design Community (ADC)-ն և համարվում է ոլորտի առաջատար միջազգային հարթակներից մեկը։

Այս տարի մրցանակաբաշխության աշխարհագրությունը ներառել է 53 երկիր․ կարճ ցուցակում ընդգրկված են եղել ավելի քան 500 նախագծեր։ Հետևելով ոլորտի զար5գացումներին՝ այս տարվա թողարկումը ներառել է նաև արհեստական բանականությանը նվիրված նոր անվանակարգեր՝ ընդգծելով ոլորտի աճող ազդեցությունը ճարտարապետության և դիզայնի ոլորտում։

Մրցույթում ներկայացված բոլոր նախագծերը գնահատվել են միջազգային հեղինակավոր ժյուրիի կողմից՝ կազմված ոլորտի առաջատար մասնագետներից, որոնք հայտնի են իրենց ստեղծագործական գործունեությամբ, քննադատական մտածողությամբ և դիզայնի համաշխարհային զարգացման մեջ ունեցած ներդրմամբ։

Ոսկե մրցանակ․ Դիլիջանի Բազմաֆունկցիոնալ համալիր

Գրին Ռոքի ներկայացրած և հաղթող ճանաչված նախագիծը բազմաֆունկցիոնալ համալիր նախաձեռնություն է, «քաղաք քաղաքի մեջ» ձևաչափով մշակված էկոհամակարգ Դիլիջանում։ Նախագիծը միավորում է հյուրընկալությունը, մշակույթը, գաստրոնոմիան, մանրածախ առևտուրը և հանրային տարածքները՝ դառնալով կենտրոն քաղաքի բնակիչների և այցելուների համար։ Նախագծի սրտում են գտնվում 210 սենյականոց հյուրանոցային  համալիրն ու 600 տեղանոց երաժշտական սրահը, հյուրընկալության դպրոցն ու կրթական ծրագրերը, ինչպես նաև սրճարաններ, զբոսայգու տարածքներ, կինոթատրոն, coworking տարածք։ Նախագիծը նպատակ ունի դիվերսիֆիկացնել զբոսաշրջությունը՝ հավասարակշռելով սեզոնային հոսքերը, ստեղծել երկարաժամկետ աշխատատեղեր և ամրապնդել Դիլիջանի դիրքը որպես մշակութային և զբոսաշրջային կենտրոն՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։

Գտնվելով ազգային պարկի պահպանվող տարածքում՝ Դիլիջանն ունի բնապահպանական և ձևաբանական լուրջ սահմանափակումներ։ Կարևորելով Դիլիջանի առանձնահատկությունները, Գրին Ռոքի ճարտարապետությունը հիմնված է տեռասային կառուցապատման տիպաբանության, նվազագույն հողային միջամտություն և տեղական ճարտարապետական ավանդույթներին համահունչ նյութական լուծումների վրա։

Միջազգային ժյուրին հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ կայունության սկզբունքները ներառված են նախագծման փուլից՝ BIM համակարգերի վրա հիմնված համակարգմամբ, value engineering մեթոդաբանությամբ և դիմացկուն շինարարական լուծումներով։ Օրինակ՝ համայնքային հաբի շենքը նախնական EDGE գնահատմամբ ապահովում է շուրջ 35% էներգախնայողություն, 30% ջրի խնայողություն և 39% նվազում ածխածնային հետքի մեջ։

IADA-ի մասին

Architecture & Design միջազգային մրցանակաբաշխությունն (IADA) անցկացվում է ամեն տարի՝ գնահատելով և խրախուսելով համաշխարհային լավագույն նախագծերը ճարտարապետության, ինտերիերի, արտադրանքի, դիզայնի, լանդշաֆտային, վեբ և արհեստական բանականության ոլորտներում։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Architecture & Design Community (ADC)-ն։ Այն համաշխարհային հարթակ է ճարտարապետների և դիզայներների համար՝ միավորված պատասխանատու, գիտակցված և ժամանակակից դիզայնի գաղափարով։ Կազմակերպությունը խթանում է էկոլոգիապես կայուն մոտեցումները և տեխնոլոգիաների ներդրումը ժամանակակից միջավայրերի ձևավորման մեջ։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Ապրիլի 29, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Հայկական էկոկրթական նախագիծը՝ եվրոպական մրցույթի եզրափակչում

Ապրիլի 29, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Հրդեհ Բերդավան գյուղում. կանխվել է հրդեհի տարածումը

Ապրիլի 28, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Խաշթառակի բնակիչներն արդեն օգտվում են նորակառույց կամրջից

Ապրիլի 27, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус