Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ամփոփվել են 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրումները։ Տավուշի մարզում հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Իջևան և Դիլիջան համայնքներում։
Իջևան համայնքում ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։
Դիլիջան համայնքում առաջադրվել են երեք ուժ՝ «Ապրելու երկիր», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Կուսակցությունների ներկայացրած ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների թվով՝ Իջևանում «Ինքնիշխան Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված է 15, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ի ցուցակում՝ 51 թեկնածու։ Դիլիջանում «Ապրելու երկիր»-ի ցուցակում կա 11 թեկնածու, «Հանրապետություն»-ինը՝ 13, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ինը՝ 40 թեկնածու։
Հիշեցնենք, որ Իջևան համայնքում ընտրողների թիվը 34 հազար 504 է, իսկ Դիլիջան համայնքում՝ 19 հազար 622։ Տավուշի մարզում ՏԻՄ ընտրությունների հաջորդ փուլը կանցկացվի Նոյեմբերյան համայնքում՝ 2026 թվականի նոյեմբերի 29-ին։
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ամբողջական ցանկը տրամադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։




