Ռումինիայի Գերլա քաղաքի պատվիրակությունը ճանաչողական այցով Իջևանում էր։ Հոկտեմբերի 2-ին Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցած ընդունելություն ընթացքում քննարկվել են Իջևանի և Գերլայի միջև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Իջևանն ու Գերլան քույր քաղաքներ են։ Երկու քաղաքների միջև ձևավորված համագործակցությունը նպատակ ունի ամրապնդել կապերը և նոր հնարավորություններ ստեղծել տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքների միջև փորձի փոխանակմանը, հետագա համագործակցության ուղղություններին, ինչպես նաև փոխայցերի և համատեղ նախաձեռնությունների ընդլայնման հնարավորություններին։
Գերլայի պատվիրակության այցը հնարավորություն է նաև տեղում ծանոթանալու Իջևանի համայնքի առանձնահատկություններին, զարգացման ծրագրերին և համայնքային կյանքի տարբեր ուղղություններին։ Քույր քաղաքների համագործակցության շրջանակում կողմերը կարևորում են արդեն ձևավորված կապերի շարունակականությունն ու նոր նախաձեռնություններով դրանց զարգացումը։





