Հոկտեմբերի 25-ին Դիլիջանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Տավուշ Մեդիան անցկացնում է հեռուստաբանավեճ՝ ավագանու համամասնական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարների մասնակցությամբ։
Հեռուստաբանավեճի նպատակն է ընտրողներին հնարավորություն տալ ծանոթանալու թեկնածուների դիրքորոշումներին, ծրագրերին և Դիլիջանի զարգացման վերաբերյալ նրանց տեսլականին։
Ուղիղ եթերում են Վարդան Ավագյանը («Ապրելու երկիր») և Նունե Սանթրոսյանը («Հանրապետություն»)։ Թեպետ մասնակիցներից մեկը նախապես ընդունել էր հրավերը, սակայն հեռուստաբանավեճին չներկայացավ։




