Նոյեմբերյան համայնքի ավագանու մարտի 26-ի հերթական նիստում համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը հայտարարել է պաշտոնից հրաժարականի մասին։
Աղամյանն ընդգծել է, որ չի հրաժարվում ավագանու մանդատից և հայտնել, որ շուտով հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ՝ հետագա գործունեության վերաբերյալ։ Նա շնորհակալություն է հայտնել համայնքապետարանի աշխատակազմին կատարված համատեղ աշխատանքների համար։
Հիշեցնենք, որ Մհեր Աղամյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։





