Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսչական մարմինը կանգնեց դայակի կողքին. աշխատանքից ազատելու որոշումը չեղյալ է համարվել

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի տնօրենին կարգադրել է չեղյալ համարել մսուր խմբի դայակ Արևիկ Ալիխանյանին տրված նկատողությունները եւ աշխատանքից ազատելու որոշումը։

2025 թվականի հունվարի 14-ին «Հետքը» գրել էր, որ Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի մսուր խմբի դայակ Արևիկ Ալիխանյանը օգոստոս ամսից աշխատել է առանց դաստիարակի՝ միայնակ խնամելով 20 երեխայի։ Իր իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայնելուց հետո Արևիկ Ալիխանյանը աշխատանքը կորցնելու վտանգի առաջ էր։  Հոդվածի հրապարակումից հետո Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը եւ նրա խորհրդական Նոնա Գրիգորյանն այցելել էին մանկապարտեզ և պահանջել դայակից ազատման դիմում գրել։ Արևիկ Ալիխանյանը չէր կատարել համայնքապետի պահանջը և շարունակել էր պայքարել իր իրավունքների պաշտպանության համար։

Արևիկ Ալիխանյանին տնօրեն Անահիտ Աղաջանյանը փորձել էր 2 նկատողություն տալու միջոցով աշխատանքից ազատել  և հունվարի 20-ին ծանուցել էր աշխատանքից ազատելու մասին։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը արձագանքել է «Հետքի» հրապարակմանն ու այցելել մանկապարտեզ։

Հարուցվել է վարչական վարույթ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 6-ի որոշմամբ կարգադրել է չեղարկել «Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Աղաջանյանի 2025 թվականի  նկատողությունների հրամանները։

Տեսչական մարմինը կարգադրել է նաև առոչինչ համարել ՀՈԱԿ֊ի տնօրենի ծանուցումը Արևիկ Ալիխանյանին աշխատանքից ազատելու մասին, ինչպես նաև Արևիկ Ալիխանյանին 2024 թվականի սեպտեմբերի 2-ից վարձատրել կատարած աշխատանքի ծավալներին համապատասխան։

Արևիկ Ալիխանյանի խոսքով, Տեսչական մարմնի աշխատակիցները փետրվարի սկզբին ասել են, թե շուտով պետք է մրցույթ հայտարարվի դաստիարակի թափուր հաստիքի համար։ Բայց մինչ օրս մրցույթ չի հայտարարվել։ «Հետքը» դիմել է Դիլիջանի համայնքապետարան՝ տեղեկանալու, թե ինչու՞ համայնքապետարանը դաստիարակի թափուր հաստիքի համար մրցույթ չի հայտարարում։ Համայնքապետի ընդունարանից ասացին, թե այդ հարցին կարող է պատասխանել միայն համայնքապետի խորհրդական Նոննա Գրիգորյանը, քանի որ հարցը նրա վերահսկողության տիրույթում է։ Նոննա Գրիգորյանը մեր զանգերին չպատասխանեց։ Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը, որի հետ խոսեցինք փետրվարի 25-ին,  ասաց, որ հենց այդ օրը պատրաստվում են հայտարարություն հրապարակել դաստիարակի թափուր հաստիքի մրցույթի մասին։

Այսպիսով, Տեսչական մարմինը վերականգնեց մանկապարտեզի դայակի խախտված իրավունքները և չեղյալ համարեց նրան աշխատանքից ազատելու որոշումը։ Դաստիարակի հաստիքը մանկապարտեզում դեռ թափուր է, իսկ դայակ Արևիկ Ալիխանյանի ամուսինը, որ նույն մանկապարտեզում մինչ այս միջադեպը պահակ էր աշխատում և համայնքապետի խորհրդական Նոնա Գրիգորյանի դրդմամբ ազատման դիմում էր ներկայացրել, գործազուրկ է։ Մանկապարտեզում նրա հաստիքն արդեն զբաղված է։

Նյութը՝ hetq.am

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Փետրվարի 26, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Հրանտ Մաթևոսյանի «Ծառեր» վիպակը՝ Բերդավանի պատանիների ներկայացմամբ

Մայիսի 16, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Թանգարանները նշում են Թանգարանների միջազգային օրը․ միջոցառումներ Տավուշի մարզում

Մայիսի 16, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է սահմանամերձ Բերդ համայնք

Մայիսի 16, 2025

...

Հաջորդ գրառումը

Իրազեկված ու մարդկությունը աղետից փրկած Արժանին

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус