Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրազեկված ու մարդկությունը աղետից փրկած Արժանին

21-րդ դարի աշխարհի ամենազարգացած երկրների՝ տարաբնույթ աղետներից բնակչության պաշտպանության պլանների բոլոր հիմնական կետերը կարող եք գտնել Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում։

Նոյն էր առաջին իրազեկված մարդը, ով փրկեց իրեն, իր ընտանիքն ու մարդկությունը։ Աստված նրան տեղեկացրեց կլիմայական խոշոր փոփոխության մասին, ազդարարեց սպասվող աղետի և դրա մասշտաբների մասին, իրազեկեց՝ ի՞նչ է տեղի ունենալու, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակ անց, ինչքա՞ն է տևելու, ի՞նչ տարածք է ընդգրկելու և ի՞նչ հետևանքներ է ունենալու։

Մարդկության փրկության պլանն իրականացնելիս Աստված նախ հրահանգավորեց Նոյին՝ ինչպես կառուցել փրկության նավը՝ տապանը, ինչ չափերի այն պետք է լինի, ինչ շինանյութեր և ամրապնդող քսուքներ օգտագործել, քանի հարկ ունենալ, ինչ երկարություն, լայնություն ու բարձրություն ապահովել, ինչպես նաև պահպանել տանիքի ամրության հատուկ գաղտնաչափը և նույնիսկ դռան դիրքը։

Այնուհետև անցավ պլանավորմանը՝ ինչպես կազմել տարհանման պլանը, ձևավորել տարհանման հանձնաժողովը և կազմակերպել տարհանվողների հավաքը։ Նախատեսվեցին գենդերային հավասարության պահպանումը, բազմատեսակ կենսապահովումը, սննդի ու ջրի պաշարների ապահովումն ու դրանց երկարաժամկետ պահեստավորումը՝ որպես հիմնական նպատակ սահմանելով սերնդապահպանությունը։ Նախատեսվեցին նաև ակնադիտական տեղազննումն ու օդային հետախուզությունը։ Պլանավորված էին տարհանման ժամանակավոր տեղակայման, ինչպես նաև երկարատև բնակության վայրերը՝ Արարատ լեռն ու Արարատյան դաշտը։

Արարատ լեռն իրազեկվածության և արդար մարդկության փրկության խորհրդանիշն է։ Այստեղ է Աստված ծիածան կապել՝ իբրև մարդկության հետ հաշտության նշան, և պատգամել սիրել ու պահպանել արարչաստեղծ երկիրը, չխախտել բնության օրենքները։ Եվ ամենակարևորը՝ բարոյական արժեհամակարգը։ Աստված փրկում է նրանց, ովքեր պատրաստ են փրկվելու։ Նոյը կետ առ կետ իրականացրեց մարդկության փրկության պաշտպանական պլանը և հաջողության հասավ։

Նա միակ կատարյալ, բարեպաշտ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում։ Աստված փրկում է իրազեկ-պատրաստվածին։ Ինչ գործ ու ձեռնարկ էլ որ լինի՝ նույնիսկ առօրեական կամ աշխարհափրկիչ, հաջողություն կարող է ունենալ միայն այն ժամանակ, երբ հենված է համամարդկային բարոյական արժեքների վրա՝ «ՔԵԶ ԱՐԺԱՆ ԳՏԱ»։

Ով իրազեկված է, նա պաշտպանված է։

 

 

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Փետրվարի 28, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք․ Դովեղի հրշեջ-փրկարարական խումբը ճանաչվել է լավագույնը

Նոյեմբերի 14, 2026

...

Ռեպորտաժ

Դիմակայել ապատեղեկատվությանը․ դպրոցականները՝ Տավուշ Մեդիայում

Նոյեմբերի 14, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Meta-ն չի պահանջում Facebook-ում հատուկ հայտարարություն հրապարակել՝ անձնական տվյալները պաշտպանելու համար

Նոյեմբերի 11, 2026

...

Հաջորդ գրառումը

Դիմակայուն Տավուշ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Ընտրություններ 2026 Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տավուշն է ընտրում Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус