Վահեին բոլորն են հիշում որպես բոլորին օգնող, հարեհաս ու կարեկից։
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վահե Վահագնի Մելիքյանը ծնվել է 1996 թվականին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 2002–2012 թվականներին սովորել է Բերդի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Բերդի բազմագործառույթային պետական քոլեջում՝ ստանալով մեխանիզատորի մասնագիտություն։
2015–2017 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Զորացրվելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Բերդի N զորամասում։ Զուգահեռաբար հեռակա կարգով կրթությունը շարունակել Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։
2020 թվականի սեպտեմբերին սկսված 44-օրյա պատերազմը փոխում է Վահեի առօրյան։ Հոկտեմբերի 16-ին նա մեկնում է Արցախ՝ մասնակցելու պաշտպանական գործողություններին։ Մարտական գործողություններին մասնակցել է «Մարտունի-2» զորամասի ուղղությամբ՝ որպես հրետանավոր։
Վահե Վահագնի Մելիքյանը զոհվել է հոկտեմբերի 22-ին՝ մարտական դիրքում: Ցուցաբերած խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։