Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վիլնյուս․ ինչպես պատմությունը վերածել զարգացման ռեսուրսի

Վիլնյուս․ ինչպես պատմությունը վերածել զարգացման ռեսուրսի

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը հաճախ անվանում են հյուսիսային Եվրոպայի ամենապահպանված պատմական քաղաքներից մեկը։ Ավելի քան ութ դար պատմություն ունեցող քաղաքն այսօր երկրի վարչական և տնտեսական կենտրոնն է, նաև այն օրինակը, թե ինչպես կարելի է մշակութային ժառանգությունը դարձնել զարգացման, զբոսաշրջության և միջազգային ճանաչելիության կարևոր գործիք։

Վիլնյուսի քաղաքապետարանում հայ լրագրողների պատվիրակությանը ներկայացրին քաղաքի կառավարման համակարգը, բյուջետային քաղաքականությունն ու զարգացման առաջնահերթությունները։ Մոտ 600 հազար բնակիչ ունեցող մայրաքաղաքը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության և միջազգային կապերի ընդլայնմանը։

«Այսօր մենք ունենք «Go Vilnius» կազմակերպությունը, որը զբաղվում է զբոսաշրջության, կոնֆերանսային զբոսաշրջության և տաղանդների ներգրավման հարցերով։ Քաղաքը նաև աջակցում է Վիլնյուսի օդանավակայանից նոր ավիաուղիների բացմանը, քանի որ հասանելիությունը կարևոր նախապայման է քաղաքի զարգացման համար»,- նշում է Վիլնյուսի քաղաքային խորհրդի անդամ, Տնտեսական հարցերի և ֆինանսների հանձնաժողովի նախագահ Վիգինտաս Գասպարավիչուսը։

Կառավարման մարմինները, սակայն, համոզված են՝ քաղաքի հաջողությունը միայն տնտեսական ցուցանիշներով կամ նոր ենթակառուցվածքներով չի չափվում։ Զբոսաշրջիկին գրավելու համար անհրաժեշտ է նախ պատմել քաղաքի պատմությունը։ Կարճ շրջայցի ընթացքում մեզ ներկայացվում են հին քաղաքի նեղ փողոցները, Գեդիմինասի ամրոցը, տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական շերտերը։ Այստեղ գրեթե յուրաքանչյուր շենք, հրապարակ կամ փողոց իր պատմությունն ունի։

Լիտվայի Լրագրողների միության փոխնախագահ Էռնեստ Ալեսինի խոսքով՝

«Առաջին հերթին պետք է սիրել սեփական քաղաքը և փորձել հավաքել այն պատմությունները, որոնք պատմել են տատիկներն ու պապիկները։ Այդ պատմությունները պետք է վերածվեն մի պատմության, որով մարդիկ կցանկանան կիսվել, ինչպես լավ ֆիլմով կամ լավ գրքով։ Հենց այդպես էլ սկսվեց Վիլնյուսի պատմությունը որպես զբոսաշրջային ուղղություն»։

Վիլնյուսում դժվար է սահման գտնել անցյալի և ներկայի միջև։ Մի քանի րոպեի ճանապարհը բավական է, որպեսզի միջնադարյան փողոցներից հայտնվես ժամանակակից բիզնես կենտրոններում։ Հենց այս համադրությունն էլ քաղաքը դարձնում է գրավիչ թե՛ զբոսաշրջիկների, թե՛ ներդրողների համար։ Քաղաքը դարեր շարունակ ձևավորվել է տարբեր ժողովուրդների և մշակույթների ազդեցությամբ՝ պահպանելով իր բազմազան միջավայրը մինչև այսօր։

«Վիլնյուսը մինչև այսօր մնում է բազմամշակութային և բազմազգ քաղաք։ Տարբեր ժողովուրդներ այստեղ հնարավորություն են ունեցել պահպանելու իրենց մշակույթն ու ավանդույթները։ Հենց այդ բազմազանությունն է, որ ձևավորել է քաղաքի յուրահատուկ դիմագիծը»,- նշում է Էռնեստ Ալեսինը։

Անընդհատ փոփոխվող և զարգացող աշխարահում ամենամեծ մարտահրավերը սեփական ինքնության պահպանումն է։ Փոքր պետությունների համար սա հատկապես կարևոր հարց է։

«Մայրենի լեզուն, ազգային մշակույթն ու սեփական պատմության իմացությունը ցանկացած ժողովրդի հաջողության հիմքն են։ Յուրաքանչյուր ազգ ունի իրեն բնորոշ այն առանձնահատկությունը, որը տարբերում է նրան մյուսներից, և եթե կարողանանք պահպանել այդ արժեքները, կպահպանենք նաև մեր ինքնությունը։ Լեզուն, մշակույթն ու պատմական հիշողությունն այն հենասյուներն են, որոնք օգնում են հատկապես փոքր ժողովուրդներին դիմակայել ժամանակի մարտահրավերներին։

Մեր պատկերացմամբ՝ Հայաստանը մի երկիր է, որտեղից սկիզբ են առնում շատ հին ավանդույթներ։ Դա պատմության, հիշողության և մշակույթի նկատմամբ հարգանքի երկիր է։ Կարծում եմ՝ հենց այդպիսի արժեքներն են օգնում ժողովուրդներին դարերի ընթացքում պահպանել իրենց ինքնությունն ու փոխանցել այն հաջորդ սերունդներին»,- խոսքը եզրափակում է Լիտվայի Լրագրողների միության փոխնախագահ Էռնեստ Ալեսինը:

Վիլնյուսում պատմությունը և պահպանում են, և օգտագործում որպես զարգացման ռեսուրս։ Այն քաղաքի ինքնության, զարգացման ռազմավարության և ապագայի տեսլականի կարևոր մասն է։ Թերևս հենց այդ պատճառով էլ քաղաքը շարունակում է գրավել մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից։

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի լրատվամիջոցների համար իրականացվում է փորձի փոխանակման ու հայկական մեդիայի աշխատանքի որակի բարելավմանն ուղղված ծրագիր։ Ծրագրի շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչների այց է կազմակերպվել Լիտվայի մի շարք քաղաքներ։ Լիտվա մեկնած լրագրողական պատվիրակության կազմում էր նաև Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը։ Այս տեսանյութում նա ներկայացնում է, թե ինչպես են Լիտվայի փոքր քաղաքներում զարգացնում կրթական համակարգը, վերափոխում հանրային միջավայրը, իրականացնում քաղաքային զարգացման ծրագրեր և փորձում բարձրացնել մարդկանց կյանքի որակը։

 

Կարդացեք նաև՝

Փոքր քաղաքների մեծ փոփոխությունները․ ռեպորտաժ Լիտվայից

Մեդիա էթիկան թվային դարաշրջանում․ վստահության և պատասխանատվության մարտահրավերները

 

 

 

 

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հունիսի 1, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Մարզական Տավուշ

Հաղթանակում կայացել է զոհված ազատամարտիկներին նվիրված ֆուտբոլի 33-րդ առաջնությունը

Հունիսի 1, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Հունիսի 1․ Երեխաների պաշտպանության օր․ ներդրում ապագայի, դիմակայունության և ինքնության մեջ

Հունիսի 1, 2026

...

Ուխտագնություն դեպի Բերդավանի Սուրբ Նշան սրբավայր
Հոգևոր Տավուշ

Ուխտագնություն դեպի Բերդավանի Սուրբ Նշան սրբավայր

Մայիսի 31, 2026

...

Հաջորդ գրառումը

Հաղթանակում կայացել է զոհված ազատամարտիկներին նվիրված ֆուտբոլի 33-րդ առաջնությունը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус