Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները։
Ընտրական գործընթացին մասնակցելու իրավունքը պետք է հասանելի լինի բոլոր քաղաքացիներին։ Այդ հնարավորության կարևոր բաղադրիչներից է նաև ընտրատեղամասերի ֆիզիկական մատչելիությունը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող, տարեց և տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների համար։
Տեղամասային կենտրոնների մատչելիությունը կարող է տարբեր լինել․ որոշ կենտրոններ լիարժեք մատչելի են, իսկ որոշները՝ մասամբ մատչելի։ Այդ պատճառով ընտրության օրը խնդիրներից խուսափելու համար քաղաքացիների համար կարևոր է նախապես տեղեկանալ իրենց տեղամասային կենտրոնի պայմանների մասին։
Ստորև կարող եք գտնել՝
- Իջևան և Դիլիջան համայնքների տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների մատչելիության վերաբերյալ տեղեկատվությունը,
- մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկը։
Ցանկում կարող եք գտնել տեղամասային կենտրոնի համարը, հասցեն և դրա մատչելիության վերաբերյալ տեղեկատվությունը։
Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը տեղաշարժման կամ այլ ֆիզիկական դժվարություն ունի, խորհուրդ ենք տալիս ընտրատեղամաս այցելելուց առաջ ծանոթանալ ներկայացված տեղեկատվությանը և անհրաժեշտության դեպքում նախապես ճշտել լրացուցիչ աջակցության հնարավորությունները։
Ընտրական իրավունքը միայն քվեարկելու հնարավորությունը չէ․ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա այդ իրավունքն իրացնել անկախ և արժանապատիվ պայմաններում։
Կարդացեք նաև՝
Տավուշի մարզի տեղամասային կենտրոնները և դրանց գտնվելու վայրերը




