EU4IMPACT «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը տավուշյան այցի ընթացքում մեր ստուդիայից պատմում է ծրագրի նպատակի, շրջանակների ու մասնակցության պայմանների մասին։
Ծրագիրը միտված է աջակցելու միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից նախաձեռնվող կամ արդեն իսկ գործող բիզնեսների զարգացմանը:
Ծրագրի միջոցով դուք կարող եք ստանալ 2.000 եվրոյից մինչև 10.000 եվրո դրամաշնորհ Ձեր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով, ինչպես նաև ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ ձեր բիզնեսը գրագետ և ճիշտ կառավարելու համար:
Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել
- այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
- այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
- միգրանտների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ):
Ծրագրին կարող եք դիմել առցանց՝ հետեւելով https://forms.gle/WYL23bemsbvA9SVS8 հղմանը։
Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ՝ https://drive.google.com/…/1weCHAr7REBENxy0Llegwv…/view