«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ մաքրման կայանի աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մի շարք փողոցների ջրամատակարարումը։
Ջրամատակարարումը կդադարեցվի Մյասնիկյան, Կամոյի, Մանթաշյան, Հակոբջանյան, Վասիլևի, Մխիթարյան, Օրջոնիկիձեի, Մ. Գորկու, Անդրանիկի, Աթարբեկյան, Աղայան, Կամարինի և Արցախի փողոցներում։




