Գրական աշխարհում իր առաջին քայլերն անող երիտասարդ գրող Հրաչ Աբրահամյանն ընթերցողին է ներկայացրել իր «Մեղավորը ես եմ» վիպակը։ Գրքի շնորհանդեսը հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Բերդի բազմագործառութային պետական քոլեջում՝ մեկ հարկի տակ համախմբելով գրականությամբ հետաքրքրվողներին և տարածաշրջանի ստեղծագործողներին։
Միջոցառման ընթացքում ներկա գրողները շնորհավորել են երիտասարդ հեղինակին, ապա քննարկել ստեղծագործության բովանդակությունն ու հիմնական ուղերձները։ Հրաչ Աբրահամյանը Բերդ համայնքի Այգեձոր գյուղից է: Վիպակը նվիրել է հոր հիշատակին, քանի որ հայրն առանձնահատուկ տեղ ունի իր կյանքում։
Ստեղծագործության մեջ արծարծվում են հասարակական ճնշման ազդեցությունը մարդու կյանքի վրա, անհատի ներաշխարհն ու հասարակության հետ նրա հարաբերությունները։ Միջոցառումը կարևոր առիթ էր երիտասարդ հեղինակի ստեղծագործությունը ներկայացնելու և պատանի գրողների գրական նախաձեռնությունները խրախուսելու համար։
Հեղինակ՝ Անահիտ Մակյան
Կարդացեք նաև՝





