Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը 32 տարեկան է

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման օրն է․ կրթօջախի պատմությունը՝ տարածաշրջանային քոլեջից համալսարանական մասնաճյուղ։

Այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման օրն է։ Տարիների ընթացքում Իջևանում գործող կրթօջախը դարձել է Տավուշի կրթական ու մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը՝ հազարավոր շրջանավարտների տալով մասնագիտական կրթություն և ձևավորելով տարածաշրջանի մտավոր ներուժը։ Մասնաճյուղի պատմությունը, սակայն, սկսվում է 1994 թվականից մի փոքր ավելի վաղ։ Այն ձևավորվել է Իջևանի տարածաշրջանային քոլեջի հիմքի վրա, որի ստեղծման գաղափարը ծնվել էր դեռևս Հայաստանի անկախության առաջին տարիներին՝ հյուսիսարևելյան շրջանների մասնագետների պահանջը տեղում լրացնելու և երիտասարդների արտահոսքը կանխելու նպատակով։

1991 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիան որոշեց Իջևանում ստեղծել տարածաշրջանային բազմաճյուղ քոլեջ։ Որոշումը պայմանավորված էր բարձրագույն կրթության զարգացման հեռանկարներով և հյուսիսարևելյան շրջաններում մասնագիտական կադրերի անհրաժեշտությամբ։ Նախաձեռնությանը նախորդել էր նաև Իջևանի շրջանային խորհրդի դիմումը՝ Ջեմմա Անանյանի նախագահությամբ։

Նորաստեղծ կրթօջախի տնօրեն նշանակվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանը։ Հոկտեմբերի 23-ին հաստատվեց քոլեջի առաջին կառուցվածքը։ Այն ներառում էր երեք ֆակուլտետ՝ Բնական գիտությունների, Տնտեսագիտության, ինչպես նաև Հումանիտար գիտությունների և կիրառական արվեստի։

Նոյեմբերի 11-ին հաստատված կանոնադրությամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը սահմանվեց որպես հյուսիսարևելյան Հայաստանի բարձրագույն կրթության առանցքային հաստատություն։ Նրա առջև դրված խնդիրները միայն մասնագետներ պատրաստելով չէին սահմանափակվում․ նախատեսվում էր տարածաշրջանում ձևավորել գիտամշակութային միջավայր, զարգացնել տեղական մտավորականության ներուժը և հնարավորություններ ստեղծել երիտասարդների՝ իրենց բնակավայրում կրթությունը շարունակելու համար։ 1991 թվականի դեկտեմբերի 9-ին արձակվեցին ուսումնական գործընթացին վերաբերող առաջին հրամանները։ Նույն օրը տեղի ունեցավ կրթօջախի առաջին զանգի հանդիսավոր արարողությունը՝ տնօրեն Համլետ Կարայանի ողջույնի խոսքով։

Նոր կրթօջախի ուսումնական գործընթացը սկզբնական շրջանում մեծապես ապահովվում էր մայրաքաղաքից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով։

Իջևանում դասավանդողների թվում էին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր Ավագյանը, գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վալերի Տեր-Անտոնյանը, Ռոլանդ Ավագյանը, Մարտին Աբրահամյանը, Իշխան Խաչատրյանը, Վիդոկ Մուսոյանը, Յուրի Մովսիսյանը, Արտաշես Պապոյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Միքայել Հովսեփյանը, Վլադիմիր Աբրահամյանը և գիտությունների տասնյակ թեկնածուներ։

1992 թվականի հունվարի 11-ի ՀՀ կառավարության որոշումից հետո կրթօջախի կառուցվածքն առավել մոտեցվեց բուհական մոդելին։ Ձևավորվեց չորս ֆակուլտետ՝ Բնական գիտությունների, Տնտեսագիտության, Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի։ Հետագա տարիներին ֆակուլտետների կազմում ստեղծվեցին մասնագիտական ամբիոններ։ Դրանց թիվն ու անվանումները ժամանակի ընթացքում փոփոխվում էին՝ պայմանավորված մասնագիտությունների բացմամբ կամ դադարեցմամբ և մասնագետների պատրաստման պահանջներով։

1994 թվական․ քոլեջը դառնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1994 թվականը կրթօջախի պատմության առանցքային հանգրվանն էր։ Տնտեսական ծանր իրավիճակը, տարածաշրջանը բարձրագույն կրթությամբ մասնագետներով ապահովելու անհրաժեշտությունը և երիտասարդների արտահոսքը նվազեցնելու խնդիրը նոր կարգավիճակ ստանալու հարցը դարձրեցին օրակարգային։ 1994 թվականի ապրիլի 14-ին տնօրեն Համլետ Կարայանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանի համաձայնությամբ, դիմեց ՀՀ բարձրագույն կրթության նախարար Վարդգես Գնունուն՝ առաջարկելով Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի։

«Ելնելով հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակից, որն իր ազդեցությունն է թողնում կրթօջախի գործունեության վրա, Իջևանի տարածաշրջանային քոլեջի կոլեկտիվը խնդրում է ԲԿ նախարարության կոլեգիայում քննարկել քոլեջի հիման վրա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ձևավորման նպատակահարմարության հարցը», — իր դիմումում նշել է Համլետ Կարայանը։

Հարցը քննարկվեց նախարարության կոլեգիայում, և ապրիլի 29-ին որոշվեց նպատակահարմար համարել քոլեջի վերակազմավորումը որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ․ որոշման մեջ մասնավորապես ասվում էր՝ «Նպատակահարմար համարել Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորել որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ»:

Վերջնական իրավական ձևակերպումը տրվեց նույն տարվա սեպտեմբերին։ ՀՀ կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի։ Նոր կարգավիճակով կրթօջախում շարունակվեցին կառուցվածքային փոփոխությունները։ 1995 թվականի հունվարի 1-ի հրամանով հաստատվեց մասնաճյուղի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի նոր հաստիքացուցակը։

Առաջին շրջանավարտները

1995 թվականի ամռանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ունեցավ բակալավրական կրթությամբ իր առաջին շրջանավարտներին՝ 59 մասնագետի։ Այդ ժամանակից ի վեր մասնաճյուղի պատմությունը շարունակվել է արդեն որպես ԵՊՀ համակարգի մաս՝ փոխելով կրթական ծրագրերը, կառուցվածքն ու աշխատանքի ձևերը, բայց պահպանելով տարածաշրջանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովման հիմնական առաքելությունը։ 2014 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ կառավարության որոշմամբ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց հիմնադրամի։ Դրան համապատասխան՝ մասնաճյուղը վերանվանվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ։

Տարիների ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը տվել է շուրջ 8000 շրջանավարտ։ Նրանք այսօր աշխատում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բանկային համակարգում և այլ մասնագիտական ուղղություններով։ Մասնաճյուղի շրջանավարտներից ավելի քան մեկ տասնյակը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, նրանցից մի քանիսը հետագայում աշխատանքի են անցել հենց կրթօջախում։ Վերջին տարիներին մասնաճյուղում շարունակվում են կրթական բարեփոխումները՝ ուսումնական ծրագրերի և պլանների վերանայման, ուսումնագիտական գործընթացի կատարելագործման և ժամանակակից կրթական միջավայրի ձևավորման ուղղություններով։

Այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործում է չորս ֆակուլտետ՝ Բնական գիտությունների, Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Կիրառական արվեստի, ինչպես նաև 10 ամբիոն։ 1991-ին Իջևանում ստեղծված կրթօջախի ճանապարհը, փաստորեն, սկսվեց մեկ տարածաշրջանի համար բարձրագույն կրթությունը հասանելի դարձնելու գաղափարից։ 1994-ին այն ստացավ ԵՊՀ մասնաճյուղի կարգավիճակ, իսկ հետագա տասնամյակների ընթացքում դարձավ հազարավոր երիտասարդների կրթության ու մասնագիտական կայացման վայր։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատմությունը շարունակվում է արդեն նոր կրթական պահանջների, տեխնոլոգիական փոփոխությունների և տարածաշրջանի զարգացման նոր մարտահրավերների պայմաններում։

Տավուշ Մեդիան շնորհավորում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման օրվա առթիվ՝ մաղթելով կրթօջախին նոր ձեռքբերումներ, գիտակրթական շարունակական զարգացում և բարի երթ՝ տարածաշրջանի երիտասարդների կրթության ու մասնագիտական կայացման գործում։

Կարդացեք ու դիտեք նաև՝

Տավուշյան հորիզոններ

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԻջևանՏավուշ
Սեպտեմբերի 19, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի անտառների կենսաբազմազանությունը

Սեպտեմբերի 19, 2026

...

Ռեպորտաժ

Հարկադիր քարաթափում՝ Երևան-Իջևան ավտոճանապարհի Աչաջուր գյուղի հատվածում

Սեպտեմբերի 18, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Խաշթառակի սարում մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել և ուղեկցել անվտանգ վայր

Սեպտեմբերի 17, 2026

...

Հաջորդ գրառումը

Տավուշի անտառների կենսաբազմազանությունը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус