Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիլիջանում կկառուցվի Հայաստանի առաջին Hyatt Regency հյուրանոցը

Դիլիջանում կկառուցվի Հայաստանի առաջին Hyatt Regency հյուրանոցը․ նոր ու խոշոր ներդրում զբոսաշրջության ոլորտում

Դիլիջանում մեկնարկել է Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր խոշոր նախագիծը։ Green Rock ընկերությունն ու Hyatt Hotels Corporation-ը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի կառուցման վերաբերյալ։ Ապագա Hyatt Regency Dilijan հյուրանոցը կդառնա Դիլիջանի նոր բազմաֆունկցիոնալ համալիրի առանցքային մասը՝ միավորելով հյուրընկալությունը, ժամանցը, բիզնեսը և մշակութային միջավայրը։ Հուլիսի 25-ին Դիլիջանում տեղի ունեցավ համաձայնագրի ստորագրման և ապագա հյուրանոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։

«Ինձ համար ամենակարևորը մարդիկ են։ Երիտասարդները հնարավորություն կունենան աշխատանք գտնել՝ առանց իրենց հարազատ համայնքից հեռանալու։ Ընտանեկան փոքրիկ հյուրատները ու սրճարանները կկարողանան կլոր տարի ընդունել իրենց հյուրերին։ Սա ինձ անկեղծ ուրախություն է պարգևում։ Այսպես` Դիլիջանը, իսկ Դիլիջանի միջոցով նաև ամբողջ Տավուշի մարզը կդառնան ավելի ուժեղ ու զարգացած։ Մենք շատ հպարտ ենք, որ այս քայլն իրագործվում է։ Սա իմ տունն է, և ես ցանկանում եմ ամենալավն ու բարին իմ քաղաքի ու այստեղ ապրող մարդկանց համար»,- իր ելույթում նշեց Green Rock-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը։

Hyatt Regency Dilijan-ը լինելու է Green Rock-ի՝ Դիլիջանում իրականացվող զարգացման ծրագրի մի մասը։ Ապագա հյուրանոցը կունենա 205 համար և ժամանակակից կոնֆերանսային կենտրոն, որը նախատեսված կլինի ավելի քան 550 հյուր ընդունելու համար։ Նախագծի առանձնահատկություններից մեկը կլինի նաև տանիքում նախատեսվող ուղղաթիռների վայրէջքի հարթակը, որը նախատեսված է բարձրացնելու հյուրանոցի հասանելիությունը միջազգային այցելուների համար։

«Երկար ժամանակ մենք ունեցել ենք մեկ հստակ նպատակ՝ Դիլիջանը դարձնել այնպիսի վայր, որը կարող է ամբողջ տարվա ընթացքում հյուրընկալել աշխարհին՝ անտառների մեջ գտնվող լեռնային քաղաք, որը միաժամանակ կդառնա նպատակակետ՝ թե՛ ընտանեկան հանգստի, թե՛ գործնական այցելությունների համար։ Այսօր դուք տեսնում եք այս նպատակի իրականացումը։ Սա կլինի Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցը։ Ինչո՞ւ Դիլիջան։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել՝ պարզապես նայելով շուրջը․ սա անհավանական բնությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ և հարմար աշխարհագրական դիրքով վայր է։ Մենք գտնվում ենք երեք միջազգային օդանավակայաններից՝ Երևանից, Թբիլիսիից և Գյումրիից համապատասխանաբար երկուսուկես, մեկուկես և մեկ ժամ հեռավորության վրա», – իր խոսքում նշեց Green Rock-ի ռազմավարական խորհրդական Վազգեն Գևորկյանը։

Hyatt Regency Dilijan-ի գործարկմամբ նախատեսվում է ստեղծել ավելի քան 400 նոր աշխատատեղ՝ հյուրընկալության, ռեստորանային բիզնեսի, առողջարանային ծառայությունների, միջոցառումների կազմակերպման և հյուրանոցային կառավարման ոլորտներում։ Ընդհանուր առմամբ Green Rock-ի՝ Դիլիջանում իրականացվող զարգացման ծրագրերի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 800 աշխատատեղ։

«Մենք ուրախ ենք ներկայացնել Hyatt Regency բրենդը Դիլիջանում։ Սա կարևոր և խորհրդանշական փուլ է թե՛ Green Rock-ի, թե՛ Հայաստանի համար։ Hyatt-ի հետ միասին մենք ձգտում ենք ստեղծել ոչ պարզապես հյուրանոց, այլ լիարժեք ուղղություն, որը ողջ տարվա ընթացքում կգրավի հյուրերի և կնպաստի զբոսաշրջության, մշակույթի և տեղական համայնքի զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

Դիլիջանը շարունակում է զարգանալ որպես զբոսաշրջային և գործարար նոր ուղղություն։ Քաղաքի աշխարհագրական դիրքը՝ Երևանից մոտ մեկուկես ժամ, իսկ Թբիլիսիից մոտ երեք ժամ հեռավորության վրա, լրացուցիչ հնարավորություն է ստեղծում ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային այցելուների ներգրավման համար։

«Մենք ուրախ ենք Green Rock-ի հետ համագործակցության շնորհիվ ներկայացնել Hyatt Regency բրենդը Հայաստանում։ Դիլիջանն ունի երկարաժամկետ զարգացման մեծ ներուժ, իսկ Hyatt Regency-ն՝ որպես ամբողջական ծառայությունների պրեմիում բրենդ, լիովին համապատասխանում է քաղաքի զարգացման տեսլականին՝ որպես հանգստի, գործարար հանդիպումների և միջազգային միջոցառումների առաջատար ուղղության»,- լրագրողների հետ զրույցում ասաց Hyatt-ի տարածաշրջանի զարգացման գծով փոխնախագահ Լյուդվիգ Բոլդուկյանը։

Նախագիծը միավորում է միջազգային հյուրանոցային փորձը, ներդրումային նոր հնարավորությունները և տարածաշրջանի զարգացման հեռանկարը՝ ստեղծելով նոր միջավայր Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում։

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԴիլիջանՏավուշ
Հուլիսի 29, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Եղե՛ք զգոն․ մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

Հուլիսի 28, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

COP17-ից առաջ բնապահպանական ակտիվիստները պահանջում են Հայաստանում ներդնել հակա-SLAPP օրենսդրությունը

Հուլիսի 28, 2026

...

Ռեպորտաժ

Տավուշի մարզում մեկնարկեց ագրոզբոսաշրջային ցանցի ստեղծման ծրագիրը

Հուլիսի 27, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус