Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իջևանում քննարկվել են մարզային հեռարձակողների արդի մարտահրավերները

Օգոստոսի 28-ին Իջևանում տեղի ունեցավ «Մարզային հեռարձակողների արդի մարտահրավերները․ խնդիրներից դեպի ռազմավարություն» խորագրով հանդիպումը։ Միջոցառման նախաձեռնողը՝ Տավուշ Մեդիան, մեկ հարթակում էր համախմբել Հայաստանի մարզային հեռարձակողներին, քաղհասարակության, Հեռուսատատեսության և ռադիոյի հանձնաժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։

Ողջունելով ներկաներին, Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և ուշադրություն հրավիրեց մարզային հեռուստաընկերությունների համագործակցության ամրապնդմանը՝ համընդհանուր մարտահրավերներին միասնական ուժերով դիմակայելու համար։

Ներկաներին ողջունեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը․ նա հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն, քանի որ նպաստում են  ոլորտի խնդիրների շուրջ լուծումների ձևակերպմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մարզային հեռուստաընկերությունների առջև ծառացած հիմնական խնդիրներին, փոփոխվող մեդիադաշտում լսարանի պահպանմանն ու զարգացմանը, մարզային հեռարձակման ապագային, ինչպես նաև ոլորտի զարգացման հնարավորություններին։

Մասնակիցները քննարկեցին նաև տեղական մեդիայի դերը մարզերի զարգացման գործում և մարզային լրատվամիջոցների ու համայնքների համագործակցության հեռանկարները։

Առանձին անդրադարձ կատարվեց 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ մարզային հեռուստաընկերությունների դերակատարությանը։ Քննարկվեցին ընտրությունների լուսաբանման հետ կապված խնդիրները, հնարավորությունները և մասնագիտական մոտեցումները։

Օրակարգում էր նաև մարզային հեռուստաընկերությունների միջև համագործակցության ընդլայնման հարցը։ Մասնակիցները խոսեցին ընդհանուր ցանցի ձևավորման, փորձի փոխանակման և համատեղ մեդիա նախագծերի իրականացման հնարավորությունների մասին։

Միջոցառման շրջանակում ներկայացվեցին նաև ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները և դրանցով պայմանավորված նոր կարգավորումների կիրառման ընթացակարգերը։ Թեմայի վերաբերյալ ներկայացմամբ հանդես եկավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժնի պետ Աստղինե Մանուկյանը։

 

1 ից 19
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

19.

ՏԻՄ ընտրություններին վերաբերող ընթացիկ գործընթացները, առկա մարտահրավերներն ու հետագա քայլերը ներկայացրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի Ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը։

Քննարկման ավարտին մասնակիցներն ամփոփեցին առաջարկները և անդրադարձան հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերին ու քայլերին։

Միջոցառման ավարտին մասնակիցները այցելեցին Տավուշ Մեդիա, որտեղ ստորագրվեց համատեղ հայտարարություն՝ մարզային հեռարձակողների համագործակցությունն ու հետագա համատեղ աշխատանքը խթանելու նպատակով։

Հայտարարության տեքստը՝ ստորև․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատասխանատու և հանրային շահին ծառայող լուսաբանման վերաբերյալ

Մենք՝ Հայաստանի մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներս, հաստատում ենք մեր հանձնառությունը՝ ծառայելու հանրային շահին, ապահովելու քաղաքացիների տեղեկացված ընտրության իրավունքը և նպաստելու ազատ, արդար ու թափանցիկ տեղեկատվական միջավայրի ձևավորմանը ՏԻՄ ընտրությունների ընթացքում։

Գիտակցելով մարզային լրատվամիջոցների առանձնահատուկ դերը Հայաստանի մարզերում՝ մենք պարտավորվում ենք.

  1. Ապահովել ընտրական գործընթացների փաստերի վրա հիմնված, հավաստի և ստուգված տեղեկատվության տարածումը։
  2. Լուսաբանել ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին հավասարակշիռ, անաչառ և ոչ խտրական մոտեցմամբ՝ բացառելով անհիմն նախապատվությունները։
  3. Հստակ տարանջատել փաստը, կարծիքը և մեկնաբանությունը՝ ընթերցողին ու դիտողին ներկայացնելով տեղեկատվությունը հնարավորինս ամբողջական և հասկանալի ձևով։
  4. Նպաստել ընտրողների իրազեկվածության բարձրացմանը՝ ներկայացնելով ընտրական գործընթացների, քաղաքացիների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ պարզ ու մատչելի տեղեկատվություն։
  5. Չտարածել չստուգված տեղեկություններ, ապատեղեկատվություն կամ մանիպուլյատիվ բովանդակություն և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ նման տեղեկատվությունը ժամանակին հերքելու համար։
  6. Հարգել մարդու արժանապատվությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և բացառել ատելության խոսքի, խտրականության կամ բռնության քարոզչության ցանկացած դրսևորում։
  7. Խրախուսել հանրային բանավեճը՝ ապահովելով բազմակարծություն, տարբեր տեսակետների ներկայացում և համայնքային խնդիրների շուրջ կառուցողական քննարկումներ։
  8. Համագործակցել միմյանց հետ՝ մասնագիտական փորձի փոխանակման, փաստերի ստուգման և ընտրական գործընթացների որակյալ լուսաբանման նպատակով։
  9. Գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, լրագրողական էթիկայի սկզբունքների և խոսքի ազատության միջազգային չափանիշների համաձայն։
  10. Մեր մասնագիտական գործունեությամբ նպաստել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական զարգացմանը, համայնքների կայունությանը, հասարակական համերաշխության ամրապնդմանը և այնպիսի հանրային միջավայրի ձևավորմանը, որտեղ գերակա են մարդու արժանապատվությունը, ազատությունը, արդարությունը և համամարդկային արժեքները։

Մենք համոզված ենք, որ անկախ, պատասխանատու և մասնագիտական լրագրությունը ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն նախապայմաններից է։ Այս հայտարարության ստորագրմամբ մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ միասին նպաստելու քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը, վստահելի տեղեկատվական միջավայրի և ժողովրդավարական տեղական ինքնակառավարման զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։

ՀՀ, Տավուշի մարզ, ք․ Իջևան, 28․08․2026թ․

  1. Արարատ ՀԸ
  2. «Գեղամա» մեդիա հոլդինգ
  3. Դելտա TV
  4. Կոտայք ՀԸ
  5. Սյունիք ՀԸ
  6. Տավուշ Մեդիա
  7. Ֆորտունա ՀԸ
  8. Ցայգ ՀԸ

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ Արտակարգ ալիքՏավուշՏավուշ Մեդիա
Օգոստոսի 28, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Դիլիջանն աճում է Հայաստանի զբոսաշրջության շուկայից ավելի արագ․ 2025 թվականին քաղաքն ընդունել է 243 800 այցելու

Օգոստոսի 26, 2026

...

Ենոքավանում քաղաքացին ձորն է ընկել
Վերջին նորություններ Տավուշից

Ենոքավանում քաղաքացին ձորն է ընկել․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 26, 2026

...

Ռեպորտաժ

Տարիքը սահման չէ․ ավագ սերունդը՝ բնության գրկում

Օգոստոսի 24, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус