Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Դիմակայուն Տավուշ. առաջնորդում են երիտասարդները» մրցույթ-նախագիծ տավուշեցի երիտասարդների համար

ԱՐՏԱԿԱՐԳ ՄՐՑՈՒՅԹ

Արտակարգ ալիք տեղեկատվականն ու Տավուշ Մեդիան հայտարարում են «Դիմակայուն Տավուշ․ առաջնորդում են երիտասարդները» նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է ձևավորել ավելի անվտանգ, պատրաստված և դիմակայուն Տավուշ՝ կրթության, մեդիայի և համայնքային փորձի համադրմամբ։

Նախաձեռնությունը միավորում է կլիմայական փոփոխություններին հարմարվողականության, աղետների ռիսկի կառավարման, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև համայնքային հիշողության և մեդիագրագիտության բաղադրիչները՝ ուղղված երիտասարդների ակտիվ ներգրավմանը և առաջնորդության ձևավորմանը։

Ծրագիրը նախատեսված է Տավուշի մարզի բոլոր կրթական հաստատությունների համար՝ ներառյալ դպրոցները, բուհերը, միջին մասնագիտական հաստատությունները, նույնիսկ՝ նախակրթարանները։

Սիրելի տավուշեցի պատանիներ, դպրոցականներ ու երիտասարդներ,

Ձեզ համար մեկնարկում է «Դիմակայուն Տավուշ» ստեղծարար մրցույթ-նախագիծը, որի նպատակը Տավուշի մարզն առավել անվտանգ, պաշտպանված ու դիմակայուն դարձնելն է, այդ գործում ձեզ ներգրավելը, ձեր ձայնն ավելի լսելի դարձնելը, ձեր անվտանգ ապագան ձեր իսկ ձեռքով կերտելն ու ձեր առաջնորդությունն ապահովելն է։

Եթե հիշում եք «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթը, ապա այս նախաձեռնությունն ավելի լայնածավալ է՝ նոր հնարավորություններով, բազմաթիվ գործընկերներով և մրցանակներով։

Մրցույթ-նախաձեռնության նկարագրությունը

Ի՞նչ կարող ես ներկայացնել

Քո աշխատանքը կարող է անդրադառնալ հետևյալ թեմաներին․

  • Քո համայնքին սպառնացող վտանգները – ի՞նչ աղետներ են հնարավոր (սողանքներ, հեղեղումներ, հրդեհներ, ուժեղ քամիներ և այլն),
  • Քո համայնքի «հիշողությունը»․ Քո տեսածն ու լսածը – – ինչ է տեղի ունեցել անցյալում և ինչ դասեր են քաղվել, ինչ պատմություններ գիտես աղետների մասին քո ընտանիքից կամ համայնքի մեծերից
  • Կլիմայական փոփոխությունները – ինչ փոփոխություններ ես նկատում բնության մեջ և ինչ հետևանքներ ունեն դրանք,
  • Անվտանգ վարքագիծ – ինչ գիտելիքներ ու հմտություններ են օգնում արտակարգ իրավիճակներում,
  • Դպրոցում անցկացված միջոցառումներ – վարժանքներ, տարհանում, անվտանգության դասեր,
  • Իրական պատմություններ – քո կամ քո հարազատների կյանքում տեղի ունեցած արտակարգ դեպքերը,
  • Դիմակայուն համայնք – ինչ կարելի է անել, որպեսզի քո գյուղը կամ քաղաքը դառնա ավելի անվտանգ,
  • Նոյի պատմության ուղերձը – փրկության, պատրաստվածության և իրազեկվածության գաղափարն այսօր։

Ի՞նչ ձևաչափով կարող ես ներկայացնել

Դու ազատ ես ընտրելու քո ստեղծագործական ձևը․

  • նկար կամ պաստառ,
  • լուսանկարների շարք (պատումով)
  • շարադրություն, պատմություն, ակնարկ
  • տեսանյութ կամ կարճ ֆիլմ (3–10 րոպե),
  • սոցիալական մեդիայի հոլովակ (reels)
  • համայնքի ռիսկերի քարտեզ (քարտեզ + բացատրություն)
  • հարցազրույց կամ ձայնային պատմություն:

Ինչպես ներկայացնել աշխատանքը

Աշխատանքը պետք է ներկայացվի հետևյալ ձևաչափով՝ «Դիմակայուն Տավուշ – Դիմակայուն [քո բնակավայրի անունը]» (օրինակ՝ Դիմակայուն Բերդ, Դիմակայուն Չինարի, Դիմակայուն Բերքաբեր, Դիմակայուն Հաղարծին․․․)

Յուրաքանչյուր աշխատանք պետք է ունենա կարճ նկարագրություն (ինչի մասին է, ինչ ես ուզում ասել)։ Աշխատանքները կարող են լինել ներկայացվել անհատական կամ խմբային ձևաչափով։

Ինչպե՞ս մասնակցել

Աշխատանքն ուղարկեք info@tavushmedia.am էլեկտրոնային հասցեին, կից նշելով՝

  • Նախագծի անվանում․ կարճ նկարագիր
  • Անուն, ազգանուն
  • Բնակության վայր, դպրոց, տարիք
  • Հեռախոսահամար

Ուշադրություն․ աշխատանքներն ընդունվում են 2026 թվականի մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Նախագծի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 13-ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, որի շրջանակում կանցկացվի «Դիմակայուն Տավուշ» ֆորումը և մրցանակաբաշխությունը։

Լավագույն աշխատանքները կհրապարակվեն Տավուշ Մեդիայի սոցիալական էջերում, կցուցադրվեն եթերում և կդառնան համայնքային գիտելիքի կարևոր մաս։

Ազդակոչը նույնն է՝ «Ով իրազեկված է, նա պաշտպանված է»․ հարցերի դեպքում զանգահարեք՝ 060 460202 կամ գրեք info@tavushmedia.am հասցեին։

Սպասեք հետաքրքիր միջոցառումների ու հաճելի անակնկալների․ լիքը կարևոր, անհրաժեշտ ու կենսական գիտելիքներ ու հմտություններ ենք ձեռք բերելու, շատ հետաքրքիր մարդկանց ենք հանդիպելու ու բոլորով օգտակար բաներ ենք անելու։

Կարդացեք նաև`

Դիմակայուն Տավուշ

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Ապրիլի 25, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Տավուշի մարզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի մարզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 24, 2026

...

Ռեպորտաժ

Նույնականացում EasyPay տերմինալներում

Ապրիլի 23, 2026

...

Մարզական Տավուշ

Մարզական ակտիվություն Իջևանում․ ավարտվեց ֆուտբոլի հերթական առաջնությունը

Ապրիլի 23, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус